Բաքվում ԵՄ դեսպանը՝ Հունգարիայի կողմից ՀՀ-ին օգնության արգելափակման և խաղաղության բանակցությունների մասին

Լուրեր

22.07.2026 | 12:10
Զինծառայող է մահացել // Հայտնի է ԱԺ առաջին նիստի օրը․ ԼՈՒՐԵՐ
22.07.2026 | 12:01
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4 կմ երկարությամբ ճանապարհը
22.07.2026 | 11:51
ՊՆ զորամասի պահեստապետը մեղադրվում է դիզվառելիք հափշտակելու համար
22.07.2026 | 11:40
Զելենսկին Սիրսկիին ազատել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի պաշտոնից․ նրա փոխարեն նշանակվել է Միխայիլ Դրապատին
22.07.2026 | 11:33
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը
22.07.2026 | 11:22
ԱՄՆ-ն 11-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին․ Թեհրանը թիրախավորել է ամերիկյան ռազմաբազաները
22.07.2026 | 11:11
Ռոնալդուն հավանել է տեսանյութը, որը ՖԻՖԱ-ին մեղադրում է Արգենտինային ԱԱ-2026-ի եզրափակիչ դուրս գալուն օգնելու մեջ
22.07.2026 | 11:03
Ռուբեն Վարդանյանի գործը հասել է ՄԻԵԴ․ փաստաբանը գանգատ է ներկայացրել
22.07.2026 | 10:58
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գործունեության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 10:45
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին՝ կիրակի
22.07.2026 | 10:38
Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
22.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 22-ի դրությամբ
22.07.2026 | 10:10
Հայ հրաձիգները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԱԱ-ի առաջին օրը
22.07.2026 | 10:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է․ ՈՒՂԻՂ
22.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Միխալկոն մեկնաբանել է Հունգարիայի կողմից Հայաստանին ԵՄ Խաղաղության հիմնադրամից 10 մլն եվրոյի աջակցությունը Բաքվի պատճառով արգելափակելու մասին լուրերը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսում նա նշել է, որ ԵՄ-ն ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ տարբեր ոլորտներում և Եվրահանձնաժողովը ֆինանսական օգնություն է հատկացնում հարավկովկասյան տարածաշրջանի գործընկերներին։

«Ներկայացվել է տարածաշրջանի երկրների բիզնես-ներդրումային ծրագիրը։ Մենք ունենք համագործակցության առաջնահերթություններ՝ կապված «կանաչ էներգիային» անցնելու, կապի ապահովման և ձեռնարկատերերի աջակցության հետ։ Ինչպես մենք համագործակցում ենք Ադրբեջանի հետ, այնպես էլ համագործակցում ենք այլ երկրների հետ։ Մենք ցանկանում ենք տեսնել Հարավային Կովկաս, որտեղ կա խաղաղություն և բարգավաճում»,- ասել է Միխալկոն։

Նա նաև նշել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպումը զուտ տնտեսական բնույթ  է կրել։

«Սա ծառայում է կայունացմանը, և այդ մասին տեղեկացվել է Ադրբեջանը։ ԵՄ-ի ներսում ընդունված ցանկացած որոշում կայացնելու որոշակի մեխանիզմ և ընթացակարգ կա»,- նշել է ԵՄ դեսպանը։

Միխալկոն նաև հայտարարել է, որ ԵՄ-ն գնահատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շարունակությունը, ինչպես նաև ուրախ է առաջընթաց տեսնել երկրների միջև սահմանների սահմանազատման հարցում։

«Մենք ողջունում ենք վերջին քայլը և սահմանազատման համաձայնությունը։ Որոշ ժամանակ առաջ գործընթացին միացել էր ԵՄ-ն և ակտիվ մասնակցում էր ԵՄ Խորհրդի նախագահը, կողմերը սկսել էին համակարգված աշխատել։ Անհրաժեշտության դեպքում՝ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել այս գործընթացին»,- նշել է եվրոպացի դիվանագետը։

Հավելենք, որ «Ազատության» դիվանագիտական աղբյուրները հայտնել էին, որ Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Ըստ աղբյուրի՝ Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչը դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։

Ապրիլի կեսերին էլ «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու շուրջ։

Էմմա Չոբանյան