Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ քվեարկությունն ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում:

«83 կողմ, 23 դեմ. նախագիծը (օտարերկրյա գործակալների մասին-խմբ.) երկրորդ ընթերցմամբ ընդունվել է», – ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ ամփոփելով քվեարկության արդյունքները։

Օրինագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է երեքշաբթի օրվանից։ Երեքշաբթի օրը խորհրդարանականները չեն հասցրել նախագիծը քվեարկության դնել, որոշվել է քննարկումը շարունակել չորեքշաբթի օրը: Պատգամավորների միջև սուր բանավեճ է տեղի ունեցել։ Խորհրդարանի խոսնակը ստիպված է եղել հեռացնել ընդդիմության չորս պատգամավորների՝ կանոնակարգը խախտելու համար։

Ըստ ընթացակարգի՝ այնուհետև օրինագիծը պետք է անցնի վերջնական՝ երրորդ ընթերցում: Եթե այդ ժամանակ ևս նախագիծը հավանության արժանանա, այն կուղարկվի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Պետության ղեկավարն արդեն հայտարարել է, որ վետո է դնելու օրենքի վրա ։ Այդ դեպքում խորհրդարանը ստիպված կլինի սկսել վետոյի հաղթահարման ընթացակարգը։ Դրա համար անհրաժեշտ է 150 պատգամավորներից առնվազն 76-ի համաձայնությունը ։ Իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն այսօր խորհրդարանում ունի 84 մանդատ: