Այրվածքաբանականում օրերով ջուր չի լինում, «Վեոլիա ջուր»-ը նշում է՝ իրենց կողմից խնդիր չկա

Լուրեր

26.06.2026 | 08:14
ԱԱ-2026. ԱՄՆ-ը պարտվեց գոլառատ խաղում, Ավստրալիան փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 04:58
ԱԱ-2026. Նիդերլանդներն ու Ճապոնիան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»-ում վերջին 15 օրվա ընթացքում պարբերաբար ջրանջատումներ են լինում, որը խոչընդոտում է հաստատության բնականոն աշխատանքը։ Կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը Factor.am-ին փոխանցեց, որ «Վեոլիա Ջուր» ընկերության հետ քննարկում են պարբերաբար ջրանջատումներին վերջնական լուծում տալու հարցը, սակայն գործընթացն արդեն երկար ժամանակ է հանգուցալուծում չի ստանում։

«Միացումների հետ կապված խնդիրներ են, հիմա իրենք փորձում են այդ ամեն ինչը շտկել։ Հիվանդանոցում ջուր եղել Է, որովհետև մենք այլ մատակարարման համակարգեր էլ ենք ստեղծել, որ ջուր լինի։ Բայց բնական է՝ այս վիճակը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում, որովհետև մի բան է սովորական ջրագիծ ունենաս, մեկ այլ բան լրացուցիչ քայլեր անես»- ասաց կենտրոնի տնօրենը։
Հովհաննիսյանի խոսքով՝ եղել են դեպքեր, որ հիվանդանոցը 4 օր ջուր չի ունեցել և ստիպված են եղել օգտագործել պահուստավորված ջուր։ Ասում է՝ չի կարելի թույլ տալ, որ հիվանդանոցի սանիտարական վիճակը և բուժառուները տուժեն։

«Քանի որ նախկինում միշտ ունեցել ենք խնդիր ջրի հետ, նոր ջրագիծ քաշեցինք հիվանդանոցի համար, որպեսզի բոլոր կանոններին ու պահանջներին համապատասխանեն։ Վերջին 15 օրը ջրանջատումներն ավելի ինտենսիվ են լինում, եթե առաջ գիշերվա ժամերին էր, որը շատ չէր խանգարում, գիշերը մեկին, երկուսին էին անջատում, սովորաբար ջրի կարիք չէր էլ լինում, բայց հետո սկսեցին ավելի շատ»,- ասաց Հովհաննիսյանը։

«Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»-ի տնօրենի խոսքով՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունից իրենց պարզաբանում են, որ միացումներն են սխալ տրված և փորձում են շինարարի հետ միասին խնդիրը շտկել։

«Վեոլիա ջուր» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Կարինե Կարապետյանը մեզ փոխանցեց, որ բժշկական կենտրոնը ներքին ցանցի խնդիր ունի, որի մասին ընկերությունը բազմիցս տեղեկացրել է։

«Հիվանդանոցի սպասարկման տարածքում է խնդիրը, որով «Վեոլիա ջուր»-ը չի զբաղվում, դա հաստատության տիրույթում է։ Մենք մի քանի անգամ ասել ենք, որ իրենք պետք է պոմպ տեղադրեն, մեր կողմից կարգավորումներն արված են, ոչ մի խնդիր չկա», – ասաց Կարապետյանը։

Անի Թամրազյան