ՔՊ-ն սպառնալիքներ է հնչեցրել․ դու պակաս հանցագործ չես, երբ հակաիրավական վարքագիծ ունես հակաիրավականի հանդեպ․ Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Նախօրեին ԱԺ-ում միջադեպ է տեղի ունեցել։ «Civic.am» լրատվական կայքի թղթակից Դավիթ Լևոնյանը, ըստ իրեն, բռնության է ենթարկվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին ուղեկցող և վերջինիս օգնական ներկայացող Արթուր Սուքոյանի կողմից։ Վերջինս մոտեցել է լրագրողին, վեճի բռնվել և հարվածել նրա դեմքին՝ մեղադրելով «սրբապղծության» մեջ՝ Բագրատ Սրբազանին ասած խոսեքրի համար։ Մարդկանց բռնության է ձեր թիմակիցը ենթարկում խոսքի համար։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ի պատասխան Factor TV-ի հարցի, ասաց, թե չի կարելի անձին բռնության ենթարկել որևէ պարագայում․

«Դա անընդունելի և դատապարտելի երևույթ է։ Հարցն այլ տեղ է․ յուրաքանչյուր միջադեպ կարելի է տարբեր կերպ ներկայացնել՝ բռնությունից սկսած մինչև ահաբեկում։ Թե ինչպիսին է եղել միջադեպը, իրավապահ մարմինները հիմա քննում են»։

Այդ թվում՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն են նշել ընդդիմադիրների, լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնությունների մասին։ Բայց նաև՝ ՀՀ լրագրողական ՀԿ-ները խստորեն դատապարտել են լրատվամիջոցի ներկայացուցչի նկատմամբ դրսևորված անհանդուրժողականությունն ու Ռոբերտ Քոչարյանի որդուն կոչ արել՝ ներողություն հայցել բռնության ենթարկված լրագրողից։ Արծվիկ Մինասյանն այս հարցով Լևոն Քոչարյանի հետ քննարկում չի ունեցել, և կոչ արեց՝ նրան հարցնել, թե արդյո՞ք նա ներողություն հայցելու է բռնության ենթարկված լրագրողից։

Հակառակը, Արծվիկ Մինասյանը պնդեց, թե ՔՊ-ականներն են ԱԺ ամբիոնից սպառնալիքներ հնչեցրել․ «Երեկ ԱԺ-ի հայտարարությունների ժամին քաղաքական մեծամասնության պատգամավորների կողմից հնչեցրած գնահատականները, սպառնալիքները հնչում էին Ազգային ժողովի ամբիոնից։ Սպառնում էին, թե պատգամավորին, թե թեկուզ նրանց, ովքեր ըստ իրենց կարծիքի, հակաիրավական վարքագիծ են դրսևորել»։

Ազգային ժողովը ձայների 27 կողմ, 51 դեմ հարաբերակցությամբ մերժեց ընդդիմության ներկայացրած Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, սահմանագծման մասին հայտարարության նախագիծը նստաշրջանի օրակարգ ընդգրկելու հարցը։ Ի՞նչ էր կոնկրետ առաջարկում «Հայաստան» խմբակցությունը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խոսեց նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցում ընդդիմության ծրագրից, որով առաջարկվում է հիմք ընդունել ոչ թե ԽՍՀՄ-ի փլուզման պահին 1991 թվականի սահմանագիծը, այլ՝ 1993 թվականի հրադադարի գիծը։ Նա անդրադարձավ նաև պատերազմի վտանգի, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, ՀՀ կառավարության՝ Ադրբեջանի ուղղությամբ վարած արտաքին քաղաքականության մասին։