Ովքեր են ամենաբարձրը վարձատրվում Հայաստանում․ միջին ամսական աշխատավարձը 1 ամսում աճել է 34 հազար դրամով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 307 հազար 655 դրամ։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներից։ 

Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 213 հազար 443 դրամ, մասնավոր հատվածում՝ 345 հազար 621 դրամ։ 

Նշենք, որ փետրվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել էր 273 հազար 425 դրամ։ Այսինքն՝ 1 ամսում միջին աշխատավարձը Հայաստանում բարձրացել է շուրջ 34 հազար դրամով։ 

Հայաստանում փետրվարի տվյալներով 733 հազար 917 գրանցված աշխատող կա։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աշխատողների թիվն ավելացել է 35 հազար 194-ով։ ՀՀ վիճակագրական կոմիտեն աշխատողների թվաքանակի վերաբերյալ մարտ ամսվա տվյալները դեռևս չի հրապարակել։

Ամենամեծ թվով աշխատողները մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում են՝ 125 հազար 842 աշխատող, դրան հաջորդում են կրթության ոլորտի աշխատողները՝ 124 հազար 080, երրորդ տեղում՝ մշակող արդյունաբերության ոլորտի աշխատողներն են՝ 86 հազար 526։
Իսկ ամենաբարձրը վարձատրվում են ՏՏ ոլորտի աշխատողները՝ փետրվար ամսվա տվյալներով՝ ամսական 1 մլն 107 հազար 639 դրամ։ Դրան հաջորդում է ֆինանսական և ապահովագրական ոլորտը՝ 854 հազար 390 դրամ, երրորդ տեղում՝ հանքարդյունաբերության ոլորտն է՝ 471 հազար դրամ միջին աշխատավարձով։։
Անժելա Պողոսյան