ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է ՆԱՏՕ-ի կազմակերպած «Քաջարի մարտիկ-2024» զորավարժությանը

Լուրեր

10.03.2026 | 10:50
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
10.03.2026 | 10:48
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը չի մեկնի Թուրքիա
10.03.2026 | 10:41
Իրանում պատերազմը կավարտվի «շատ շուտով». Թրամփ
10.03.2026 | 10:31
Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում
10.03.2026 | 10:16
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 1.06%-ով և կազմել 5091.50 դոլար
10.03.2026 | 09:58
Աշխատանքային այցով ժամանեցի Ֆրանսիա․ վարչապետ
10.03.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 10-ի դրությամբ
10.03.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
09.03.2026 | 23:38
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
09.03.2026 | 23:33
Լիբանանը դիմել է Թրամփին՝ Իսրայելի հետ բանակցություններում միջնորդելու խնդրանքով. Axios
09.03.2026 | 23:26
Ֆրանսիան ռազմանավեր կուղարկի Հորմուզի նեղուց՝ նավարկության անվտանգությունը ապահովելու համար
09.03.2026 | 23:07
Ոստիկանները ձերբակալել են օդաճնշիչ ատրճանակից կրակոց արձակելու մեջ կասկածվող անձի
09.03.2026 | 22:57
Ճապոնիայի Հոկայդո կղզում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
09.03.2026 | 22:40
Թուրքիան նախազգուշացումներ է ուղարկել Իրանին և կարող է հետ մղել ցանկացած սպառնալիք. Էրդողան
09.03.2026 | 22:27
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Նորվեգիայի ԱԳՆ-ների միջև
Բոլորը

ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության բժշկական գումարտակը (շարժական դաշտային հոսպիտալը) 2024 թվականի ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Հանրապետության Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում՝ ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի (NATO Centre of Excellence for Military Medicine) կազմակերպած «Քաջարի մարտիկ-2024» (Vigorous Warrior 2024) բազմազգ զորավարժությանը մասնակցելու նպատակով․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Միջազգային խոշորագույն ռազմաբժշկական միջոցառմանը մասնակցում են 32 երկրների զինված ուժերի ռազմաբժշկական ստորաբաժանումներ և քաղաքացիական 7 կազմակերպություններ։

Միջոցառումը կընթանա մինչև մայիսի 10-ը։

ՀՀ զինված ուժերի բժշկական ստորաբաժանումն այս միջոցառմանը մասնակցում է որպես Դեր 2 դաշտային հոսպիտալ (Role 2 MTF)։ Վարժանքների ընթացքում նախատեսվում է անցկացնել նաև շարժական ռազմաբժշկական միավորի` ՆԱՏՕ-ի չափորոշիչներով բժշկական գնահատման հերթական փուլը։