Ջրցան մեքենաներ և ծեծի ենթարկված ընդդիմադիրներ. Վրաստանում «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ բողոքի ալիքը չի մարում

Լուրեր

22.07.2026 | 14:51
ՀՀ-ում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը․ քննարկվել է համագործակցության ընդլայնումը
22.07.2026 | 14:43
Անկարայում ուսումնական ուղղաթիռ է վթարվել․ վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:39
Վերջին եռամսյակում ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտման 42 դեպք է արձանագրվել․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:32
Տիգրան Բարսեղյանը վնասվածք ունի
22.07.2026 | 14:23
Ղազինյանի գործով մակագրում կա, հրատապ միջնորդություն է ներկայացվել. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:14
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մինչ այժմ արժեցել է 37.5 միլիարդ դոլար
22.07.2026 | 14:03
57,5 մլն դոլարի համաձայնագիր, 103 միջոցառում․ ինչ փուլում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը
22.07.2026 | 13:54
«Չելսին» ռեկորդային տրանսֆեր է իրականացրել
22.07.2026 | 13:45
Զելենսկին հաստատել է Wildberries-ի պահեստների վրա հարձակումը՝ հայտարարելով, որ դրանք «ներգրավված են ռուսական բանակի մատակարարումների գործում»
22.07.2026 | 13:42
Գագիկ Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից, նրան հարցաքննելու ծանուցագիր են փոխանցել. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.07.2026 | 13:36
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը Բաքու կմեկնի Թբիլիսիից չվերթով
22.07.2026 | 13:28
Դավիթ Ղազինյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին
22.07.2026 | 13:17
Ավագանու անդամը քվեարկել է եղբոր ընտանիքին բնակարան նվիրելու օգտին․ ինչու ԿԿՀ-ն չի քննել Հայկ Սիսակյանի դեպքը
22.07.2026 | 13:10
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
22.07.2026 | 13:07
ԽԱՊԿ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ոստիկանությունն ու հատուկ ջոկատայինները երեկ ցուցարարներին հեռացրել են Վրաստանի խորհրդարանի շենքի հարակից տարածքից, որտեղ երեքշաբթի օրը տեղի է ունեցել հերթական հանրահավաքը՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի, որը խորհրդարանը քննարկում էր երկրորդ ընթերցմամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Խորհրդարանականները չեն ավարտել օրինագծի քննարկումը և այն կշարունակվի այսօր։

Վրաստանի ՆԳՆ-ն կոչ էր արել ակցիայի մասնակիցներին ապաշրջափակել շենքի մուտքերը, որից հետո սկսվել են ձերբակալությունները։  Ոստիկանությունը նաև արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։ «ՆԳՆ-ն գործող օրենսդրությանը համապատասխան հատուկ միջոցներ է կիրառել։ Հանրահավաքի մասնակիցները լեզվակռվի և ֆիզիկական բախման մեջ են մտել իրավապահների հետ և տարբեր առարկաներ նետել նրանց ուղղությամբ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է ՆԳՆ-ի գործողությունները։«Թբիլիսիում շարունակվում է խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի միանգամայն անտեղի, անհիմն և անհամաչափ կիրառումը։ Ամբողջ պատասխանատվությունն ընկնում է բացառապես կառավարության վրա: Վրացի ժողովրդին զրկում են խաղաղ ցույցի իրավունքից», – գրել է նա X սոցիալական ցանցում (նախկինում Twitter):

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Լևան Խաբեիշվիլին ցույցի ժամանակ ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։ Ավելի ուշ նա հոսպիտալացվել է։

Թբիլիսիում արդեն մի քանի շաբաթ է՝ չեն դադարում բողոքի ցույցերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագծի դեմ, որոնք ցուցարարներն անվանում են «ռուսական օրենք»։ Երեկվա հանրահավաքի ժամանակ հատուկ ջոկատայիններն արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ են կիրառել ցույցը ցրելու համար։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ցուցարարների շրջանում կան տուժածներ, նրանց թիվը հայտնի չէ։