Երևանի քաղաքապետարանին 30 օր է անհրաժեշտ՝ պարզելու, թե ինչ շինաշխատանքներ են իրականացվում վերջերս հիմնանորոգված Փակ շուկայի գետնանցումում

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե ինչ շինաշխատանքներ են իրականացվում Փակ շուկայի՝ վերջերս հիմնանորոգված գետնանցումում և որքան գումար է հատկացվել շինարարությունն իրականացնող ընկերությանը։

Երևանի քաղաքապետարանից, սակայն, դժվարացել են հարցմանը պատասխանել սահմանված 5-օրյա ժամկետում՝ տեղեկացնելով, որ անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք: Ստացվում է՝ վերոնշյալ հարցերին պատասխանելու համար քաղաքապետարանին անհրաժեշտ է 30 օր։

Նշենք, որ «Փակ շուկայի» գետնանցումը հիմնանորոգելու համար համայնքային բյուջեից 50 միլիոն դրամ էր հատկացվել․ գետնանցումը շահագործման հանձնվեց նախորդ տարվա փետրվարին։ Վերջերս, սակայն, առատ տեղումներից հետո գետնանցումը լցվել էր ջրով։ Քաղաքապետարանի աշխատակազմի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը Factor TV-ին հայտնել էր, որ նախագծով ջրահեռացման համակարգի կառուցում նախատեսված չի եղել, և միայն տեղումներից հետո է նման խնդիր առաջացել։ Մինչդեռ, հանդիսավոր բացումից ընդամենը օրեր անց քաղաքացիներն արձանագրել էին, որ գետնանցման չորս մուտքերի, ինչպես նաև ներսի պատերին աղակալման և խոնավության հետքեր կան, առաստաղից էլ ջուր է կաթում։ Քաղաքապետարանը հրատապ բաց մրցույթ ընթացակարգով գետնանցման հիմնանորոգման բազմամիլիոնանոց պայմանագիրը կնքել է համատեղ գործունեություն իրականացնող «Բիլդր Քնսթրաքշն» և «ԲԻԴԵՔ» ընկերությունների հետ։

Factor TV-ն ուսումնասիրել է պայմանագիրը և պարզել, որ նախագծով ջրահեռացման համակարգի կառուցում նախատեսված եղել է։ Պայմանագրում նշում կա՝ 1 պոմպի արժեքը 90 հազար դրամ, որը բացակայում է ավարտական ակտից։ Շինբարեկարգման վարչության պետը պնդել էր, որ հիմնանորոգումը պատշաճ է իրականացվել, աշխատանքների ավարտից հետո խախտումներ չեն արձանագրել, տեսել են, որ համապատասխանում է նախագծին, և ավարտական ակտ են տրամադրել։

Այդուհանդերձ, Տիգրան Գեղամյանը Factor.am-ին ավելի վաղ հայտնել էր, որ մեկ տարի առաջ 50 միլիոն դրամով հիմնանորոգված «Փակ շուկայի» գետնանցման ջրահեռացման համակարգը փոխելու համար նոր նախագիծ կպատվիրեն։ Ըստ էության, այս պահին հենց այդ աշխատանքներն են իրականացվում։

Նշենք նաև, որ գետնանցման հիմնանորոգումից հետո այնտեղ ստուգումներ է արել Պետական վերահսկողական ծառայությունը և կատարված շինաշխատանքների մի շարք ծավալային հավելագրումներ ու որակական թերություններ արձանագրել։ Մշտադիտարկման արդյունքները զեկուցվել են վարչապետին և քաղաքապետին՝ ծառայողական քննություն իրականացնելու առաջարկով։ Մասնավորապես, առաջարկվել է աշխատանքային պարտականություններում թերացած աշխատակիցներին ենթարկել պատասխանատվության և նրանց գործողություններում հանցագործության առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կազմված նյութերն ուղարկել իրավասու մարմիններին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ուշագրավ է, որ այդ ստուգումներից հետո սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար, ՔՊ կուսակցության անդամ Խորեն Գրիգորյանը։ Factor.am-ին հայտնի էր դարձել, որ Գրիգորյանն ազատվել է իր պարտականությունները պատշաճ չկատարելու համար։

 

Արփի Հակոբյան