Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ցույց է անցկացվել «օտարերկրյա գործակալների» օրենքի դեմ, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.07.2026 | 16:02
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
22.07.2026 | 15:51
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ նոր պետի անունը
22.07.2026 | 15:42
Ադելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Թութբերիձեի թիմից
22.07.2026 | 15:34
Ամբողջ քննչական խմբին բացարկ ենք ներկայացրել․ Էմին Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 15:25
Լավրովը հայտնել է, որ հուլիսի 23-ին Մանիլայում կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ
22.07.2026 | 15:18
ՌԴ-ն հրթիռներով և ավելի քան 200 ԱԹՍ-ներով գրոհել է Ուկրաինան․ տուժածներ կան
22.07.2026 | 15:10
Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից // Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա․ ԼՈՒՐԵՐ
22.07.2026 | 15:05
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու Դատախազության միջնորդությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:59
Հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
22.07.2026 | 14:51
ՀՀ-ում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը․ քննարկվել է համագործակցության ընդլայնումը
22.07.2026 | 14:43
Անկարայում ուսումնական ուղղաթիռ է վթարվել․ օդաչուն զոհվել է, մեկ մարդ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:39
Վերջին եռամսյակում ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտման 42 դեպք է արձանագրվել․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:32
Տիգրան Բարսեղյանը վնասվածք ունի
22.07.2026 | 14:23
Ղազինյանի գործով մակագրում կա, հրատապ միջնորդություն է ներկայացվել. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:14
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մինչ այժմ արժեցել է 37.5 միլիարդ դոլար
Բոլորը

Թբիլիսիում կիրակի օրը՝ ապրիլի 28-ին, բազմահազարանոց բողոքի ցույց է տեղի ունեցել ընդդեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի։ Հանրահավաքի ժամանակ ցուցարարները բախվել են ոստիկանության հետ, ուժայինները արցունքաբեր գազ են կիրառել, հայտնում է Current Time-ը։
Ընդդիմությունը ցույց է կազմակերպել այն բանից հետո, երբ  իշխող«Վրացական երազանքը» հայտարարել է 100 հազարանոց հանրահավաքի մասին՝ ի պաշտպանություն օրենքի։ Հաղորդվում է, որ իշխող կուսակցությունը մարզերից աջակիցներ է մոբիլիզացնում: Ակնկալվում է, որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները օրինագիծը երկրորդ ընթերցմամբ կընդունեն ապրիլի 30-ին։
Ակցիան սկսվել է Հանրապետության հրապարակից, որից հետո ցուցարարները Ռուսթավելի պողոտայով շարժվել են դեպի խորհրդարանի շենք։ Երթի մասնակիցները վանկարկել են «Ո՛չ ռուսական օրենքին» և իրենց ձեռքներին ունեցել են Վրաստանի և Եվրամիության դրոշները։ Խորհրդարանի շենքի վրա տեղադրվել է «Ռուսաստանը օկուպանտ է», «Աբխազիան Վրաստան է», «Սամաչաբլոն Վրաստան է» գրությունները։
Խորհրդարանի շենքը շրջափակվել է ոստիկանների կողմից։ Անվտանգության ուժերի հետ բախումներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան և բարձրանալ բեմ, որը տեղադրվել էր իշխող կուսակցության կողմից օրինագծին աջակցելու համար նախատեսված հանրահավաքի համար:

Ազատության հրապարակում և խորհրդարանի շենքի մոտ մոբիլիզացվել են հատուկ նշանակության ստորաբաժանումներ և ջրցան մեքենաներ։

«Չնայած իրավապահների բազմաթիվ կոչերին՝ ցուցարարները բազմիցս փորձել են ճեղքել ոստիկանական շրջափակումը, ոստիկանությունը կիրառել է օրենքով սահմանված հատուկ միջոցներ՝ կարգուկանոն հաստատելու համար»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ ցուցարարների ուղղությամբ ինչ-որ գազ է բաց թողնվել։ Mapchecking.com-ի տվյալներով ակցիային մասնակցել է շուրջ 100 հազար մարդ։