Մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով
Քաղաքականություն
27.04.2024 | 15:30Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակելու օգտին՝ բոլոր վիճելի հարցերը լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․ գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին, կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են ընդհանուր լարվածության և օրակարգային բոլոր վիճահարույց հարցերի վերջնական կարգավորման ու խաղաղության համաձայնագիրը արագ ստորագրելու համար»,- ասել է Կրեմլի խոսնակը։