Պատժամիջոցներ կիրառելու կոչերը միայն բարդացնում են Ադրբեջանի ու ԵՄ-ի հարաբերությունները․ Բաքուն քննադատել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը

Լուրեր

22.07.2026 | 14:59
Հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
22.07.2026 | 14:51
ՀՀ-ում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը․ քննարկվել է համագործակցության ընդլայնումը
22.07.2026 | 14:43
Անկարայում ուսումնական ուղղաթիռ է վթարվել․ վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:39
Վերջին եռամսյակում ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտման 42 դեպք է արձանագրվել․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:32
Տիգրան Բարսեղյանը վնասվածք ունի
22.07.2026 | 14:23
Ղազինյանի գործով մակագրում կա, հրատապ միջնորդություն է ներկայացվել. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:14
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մինչ այժմ արժեցել է 37.5 միլիարդ դոլար
22.07.2026 | 14:03
57,5 մլն դոլարի համաձայնագիր, 103 միջոցառում․ ինչ փուլում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը
22.07.2026 | 13:54
«Չելսին» ռեկորդային տրանսֆեր է իրականացրել
22.07.2026 | 13:45
Զելենսկին հաստատել է Wildberries-ի պահեստների վրա հարձակումը՝ հայտարարելով, որ դրանք «ներգրավված են ռուսական բանակի մատակարարումների գործում»
22.07.2026 | 13:42
Գագիկ Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից, նրան հարցաքննելու ծանուցագիր են փոխանցել. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.07.2026 | 13:36
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը Բաքու կմեկնի Թբիլիսիից չվերթով
22.07.2026 | 13:28
Դավիթ Ղազինյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին
22.07.2026 | 13:17
Ավագանու անդամը քվեարկել է եղբոր ընտանիքին բնակարան նվիրելու օգտին․ ինչու ԿԿՀ-ն չի քննել Հայկ Սիսակյանի դեպքը
22.07.2026 | 13:10
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Բոլորը

Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն այսպես է արձագանքել երկրում մարդու իրավունքների խախտումների ու բռնաճնշումների վերաբերյալ բանաձևին։

«Նման միակողմանի և կողմնակալ բանաձևերի ավտոմատ ընդունումը՝ առանց համարժեք գնահատման, վաղուց սովորական է դարձել Եվրախորհրդարանի համար։ Այս քայլը ոչ այլ ինչ է, քան Եվրոպայի մի շարք ուժերի կողմից հստակ քաղաքական պատվեր՝ ուղղված Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացմանը»,- ասել է նա։

Հաջիզադեն նշել է, թե նման իրավիճակում Եվրախորհրդարանի որոշ անդամներ, իբր, «առաջնորդվելով իրենց սեփական նկատառումներով և անձնական շահերով, զբաղված են միայն Ադրբեջանում իրավիճակի խեղաթյուրված պատկերի քարոզչությամբ»։

«Նման փաստաթղթերի ընդունումը խրախուսողների նպատակն է՝ շեղել ուշադրությունը եվրոպական հասարակության իսկապես հրատապ սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրներից: Բացի այդ, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կոչերը միայն բարդացնում են Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև հարաբերությունները։ Եվրախորհրդարանին ևս մեկ անգամ կոչ ենք անում՝ դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին և դատական ​​գործընթացներին»,- հայտարարել է Այխան Հաջիզադեն։

Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանը ձայների 474 կողմ, 4 դեմ և 51 ձեռնպահ հարաբերակցությամբ նախօրեին ընդունել է բանաձև, որով դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնաճնշումների համար։ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել 2023 թվականի դեկտեմբերին ձերբակալված իրավապաշտպան Իլհամիզ Գուլիևին և բոլոր մյուս քաղբանտարկյալներին, այդ թվում՝ ԵՄ-ի և այլ երկրների քաղաքացիներին։

Եվրոպացի պատգամավորները նաև կոչ են արել Եվրահանձնաժողովին՝ դիտարկել «էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության դադարեցման հարցը»։ Նրանք պնդում են, որ գործընկերության մասին ցանկացած ապագա համաձայնագիր պետք է պայմանավորվի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմամբ և երկրում մարդու իրավունքների վիճակի բարելավմամբ: Փաստաթղթում պատգամավորները նաև կրկնում են իրենց կոչը՝ «ԵՄ-ի պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, որոնք թույլ են տվել մարդու իրավունքների լուրջ խախտումներ»։

Էմմա Չոբանյան