Հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. առողջապահության նախկին փոխնախարարի նկատմամբ հարուցել է նոր քրեական հետապնդում

Լուրեր

06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու և ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և այն հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ առողջապահության ոլորտում գործող ընկերություններից մեկի համահիմնադիր տնօրեն և բաժնետեր Բ.Շ.-ն և նույն ընկերության ավագ բուժքույր Լ.Հ.-ն կազմակերպել և ղեկավարել են Ընկերության բուժաշխատողների կողմից բուժառուների հիվանդության պատմագրերում կեղծ (բուժառուներին վերակենդանացման բաժանմունքներում բուժելու վերաբերյալ) տեղեկություններ ներառելը:

Արդյունքում՝ 2020 թվականի հուլիսից 2022 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Ընկերության 20-ից ավելի բուժաշխատակից կեղծել է 829 հիվանդության պատմագիր՝ դրանցում ներառելով հիվանդության ընթացքի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, իբրև նշված հիվանդները, սոմատիկ բաժանմունքից բացի, բուժում են ստացել նաև վերակենդանացման բաժանմունքներում:

Վերոնշյալ կեղծ պատմագրերի հիման վրա կազմված՝ հաշվետվողական բնույթ կրող փաստաթղթերը Ընկերության տնօրենի կողմից ներկայացվել են Առողջապահության նախարարություն: Դրանց հիման վրա՝ Նախարարությունում հաշվարկվել և Ընկերության հաշվեհամարին, բացի փաստացի մատուցված ծառայությունների համար նախատեսված գումարից, անհիմն փոխանցվել է հավելյալ՝ 263 մլն 480 հազար դրամ:

Քրեական վարույթով, ի թիվս այլնի, պարզվել են մի շարք հանգամանքներ.

Բ.Շ.-ն Լ.Հ.-ին հայտնել է, որ բժշկական օգնության և սպասարկման տվյալ ոլորտի նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ առողջապահության փոխնախարարն իր մտերիմն է` այդկերպ Լ.Հ.-ի մոտ առաջացնելով իր հանձնարարությունը կատարելու վճռականություն:
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի պատասխանատուն ՀՀ առողջապահության փոխնախարարին հեռախոսային խոսակցությունների ընթացքում, հանդիպումների ժամանակ, ինչպես նաև ներկայացված համապատասխան զեկուցագրերով տեղեկացրել է վերոնշյալ բժշկական հաստատությունում կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում հայտնաբերված կոպիտ խախտումների մասին:
ՀՀ առողջապահության փոխնախարարը, պարտականություն ունենալով համակարգել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, ինչպես նաև դրա ֆինանսավորումը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերության համահիմնադիր տնօրեն և բաժնետեր Բ.Շ.-ն հանդիսանում է իր կնքահայրը, չի դադարեցրել և թույլատրել է Ընկերության ֆինանսավորումը: Բացի այդ, չի կատարել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները համակարգելու իր պարտականությունը և Ընկերությունում տեղի ունեցող խախտումների մասին տեղեկանալուց հետո դրանք վերացնելու ուղղությամբ չի տվել անհրաժեշտ հանձնարարականներ:
Դատախազը 2024 թվականի մարտի 11-ին ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), իսկ 2024 թվականի մարտի 19-ին՝ Բ.Շ.-ի և Լ.Հ.-ի նկատմամբ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելը) և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը կազմակերպելը):

2024 թվականի ապրիլի 25-ին հաստատված մեղադրական եզրակացությունը քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ: