Ալիևը հայտարարել է, թե ՀՀ-ն «արգելափակում է» Նախիջևանի հետ ճանապարհային կապ հաստատելու հնարավորությունը

Լուրեր

22.07.2026 | 13:45
Զելենսկին հաստատել է Wildberries-ի պահեստների վրա հարձակումը՝ հայտարարելով, որ դրանք «ներգրավված են ռուսական բանակի մատակարարումների գործում»
22.07.2026 | 13:42
Գագիկ Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից, նրան հարցաքննելու ծանուցագիր են փոխանցել. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.07.2026 | 13:36
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը Բաքու կմեկնի Թբիլիսիից չվերթով
22.07.2026 | 13:28
Դավիթ Ղազինյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին
22.07.2026 | 13:17
Ավագանու անդամը քվեարկել է եղբոր ընտանիքին բնակարան նվիրելու օգտին․ ինչու ԿԿՀ-ն չի քննել Հայկ Սիսակյանի դեպքը
22.07.2026 | 13:10
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
22.07.2026 | 13:07
ԽԱՊԿ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 12:59
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շատ շուտով» կհարվածի Իրանի Pickaxe Mountain միջուկային համալիրին
22.07.2026 | 12:50
ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է Մեղրի․ քննարկվել են համայնքի խնդիրները
22.07.2026 | 12:46
ԿԸՀ նիստ` Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդության վերաբերյալ. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 12:41
Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը․ ԿԳՄՍՆ
22.07.2026 | 12:35
ESPN-ը կազմել է ԱԱ-2026-ի խորհրդանշական հավաքականը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
22.07.2026 | 12:30
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
22.07.2026 | 12:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստների վրա Կրասնոդարում և Ստավրոպոլում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 12:10
Զինծառայող է մահացել // Հայտնի է ԱԺ առաջին նիստի օրը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «COP29-ը և Ադրբեջանի կանաչ տեսլականը» թեմայով համաժողովի ժամանակ խոսել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին, որի դրույթները չեն կատարվել Բաքվի և Մոսկվայի կողմից։

««Զանգեզուրի միջանցքի» հարցը հստակ արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։ Այո՛, այնտեղ «Զանգազուրի միջանցք» բառը նշված չէ, սակայն գրված է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի ճանապարհային կապ, իսկ վերահսկողությունը պետք է ապահովեն Ռուսաստանի սահմանապահ ուժերը։ Այն ստորագրել են նախագահ Պուտինը, վարչապետ Փաշինյանը և ես։ Եվ հիմա, ավելի քան երեք տարի, Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը»,- ասել է Ալիևը։

Նա հավելել է, թե «Երևանը ցանկանում է վերացնել այդ դրույթը»։

«Հիմա ուզում են, այսպես ասած, վերացնել այդ դրույթը, բայց դա հնարավոր չէ։ Նրանք արգելափակում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ ճանապարհային կապ հաստատելու հնարավորությունը։ Նման վերաբերմունքը, իհարկե, շատ հիասթափեցնող է»,- հայտարարել է Ալիևը։