ՀՀ տարածքի որևէ փոփոխությանը վերաբերող հարց լուծվում է բացառապես հանրաքվեի միջոցով. ՀՅԴ

Լուրեր

05.06.2026 | 16:31
«Ուժեղ Հայաստան»-ը կզրկվի՞ գրանցումից․ Սարգսյանի կուսակցությունը ԿԸՀ դիմում է ներկայացնում․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 16:29
«Դաժե մի ոտ չեմ դնի առանց ռուսը ասելու»․ ՔԿ-ն Վարդան Ղուկասյանին վերագրվող գաղտնալսում է հրապարակել
05.06.2026 | 16:24
Nike-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի տեսահոլովակը՝ աստղերի մասնակցությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 16:15
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Պատժամիջո՞ց, շանտա՞ժ, թե՞ ապահարզան․ ինչ է ուզում Մոսկվան Հայաստանից
05.06.2026 | 16:10
«Արմատ մեդիա»-ի աշխատանքը դադարեցվել է․ իրավապահներն առգրավել են խմբագրության համակարգիչները
05.06.2026 | 16:09
Ժամը 16։00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
05.06.2026 | 16:00
«300,000 ադրբեջանցիների վերադարձի» թեզը Բաքվից ու Մոսկվայից է ձևավորվում. Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:54
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 ադրբեջանցի նավաստիներ են զոհվել, ևս 3 վիրավոր կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:40
Ինքնասպանություն չէր․ Արծրուն Մարգարյանի սպանությունը բացահայտվել է 27 տարի անց․ ՔԿ
05.06.2026 | 15:37
CIES-ը գնահատել է Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը
05.06.2026 | 15:25
Դիմում ենք ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կասեցնելու հարցով․ կպահանջենք դիմել դատարան․ Անահիտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:22
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
05.06.2026 | 15:13
«Սաղ ձեր ընգերությանը՝ 15 հոգու, 300 հազար փո՞ղ են տվե»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:02
Ռոբերտ Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 14:57
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Տավուշի մարզից տարածքներ հանձնելուն՝  նշելով, որ ՀՀ տարածքի որևէ փոփոխությանը վերաբերող հարց լուծվում է բացառապես հանրաքվեի միջոցով։

«Հայաստանի գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարել է պետականավնաս և քրեորեն պատժելի հերթական գործընթացի մասին, որով Տավուշի մարզից տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին:

Աջակցություն հայտնելով միակողմանի զիջումների օրակարգի դեմ Տավուշում ձևավորվող ժողովրդային հակազդեցությանը՝ արձանագրում ենք.

1. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարած սահմանազատման հարցերով հանձնաժողովն, ըստ իր ստեղծման իրավական հիմքի խորհրդակացական մարմին է, չունի որևէ լիազորություն տալ համաձայնություն կամ կայացնել որոշում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածք այլ պետությանը փոխանցելու կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի գիծը որոշելու հարցում: Հակառակը լիազորությունների չարաշահում է և քրեորեն պատժելի արարք.

2. Տավուշի մարզից սահմանազատման և դրա հիման վրա փաստացի սահմանագծման աշխատանքների մեկնարկման որոշումը կայացվել է ոչ միայն նման հարցերով միջազգային լավագույն փորձի լիակատար անտեսմամբ, միջազգային իրավունքով արգելված՝ ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու, Հայաստանի անվտանգությունն անտեսելու պայմաններում, այլ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում՝ «Պետական սահմանի մասին» օրենքի կոպտագույն խախտումներով.

3. նշված տարածքները գտնվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո, որտեղ գործում են Հայաստանի Հանրապետության օրենքները, տեղակայված են Հայաստանի զինված ուժերը, իսկ 2015 թվականի դեկտեմբերի 22-ից ուժի մեջ մտած Սահմանադրության 205-րդ հոդվածի հանաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով.

4. վերահաստատելով սահմանազատման և սահմանագծման համար անհրաժեշտ միաջավայրի բացակայության վերաբերյալ նախկինում մեր արտահայտված դիրքրոշումը, կրկին հիշեցնում ենք, որ երկու երկրների միջև սահմանազատումն ու սահմանագծումը միմյանց հաջորդող գործընթացներն են: Նախ, միջազգային իրավունքի համաձայն և փորձի հաշվառմամբ՝ երկու երկրների միջև պետք է իրականացվի սահմանի ամբողջական սահմանազատում (դելիմիտացիա), որի նկարագրությունը հաստատող փաստաթուղթը, երբ այն նախատեսում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածքի փոփոխություն, ենթակա է հանրաքվեով հաստատման: Վերջինիս առկայության դեպքում է միայն իրականացվում սահմանագծում (դեմարկացիա).

5. մինչև նշված հանրաքվեով հաստատումը՝ Հայաստանի զինված ուժերը պարտավոր են կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման իրենց՝ սահմանադրական գործառույթները.

Ըստ այդմ, հայտարարում ենք և զգուշացնում Նիկոլ Փաշինյանին ու գործընթացում ներգրավված բոլոր անձանց, առանց հանրաքվեի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածքի փոփոխություն (փոխանցում այլ պետության) կամ այդ ուղղությամբ իրականացված որևէ գործողություն ոչ միայն առոչինչ է, այլ նաև համարվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություն, որը պատժվում է ընդհուպ ցմահ ազատազրկմամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Կողմերը նշում են բնակավայրերի անունները․ Հայաստանի կողմից՝ Բաղանիսի, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս Այրումի, Հայաստանի կողմից՝ Ոսկեպարի, Ադրբեջանի կողմից՝ Աշաղը Ասկիպարայի, Հայաստանի կողմից՝ Կիրանցի, Ադրբեջանի կողմից՝ Խեյրեմլիի, Հայաստանի կողմից՝ Բերքաբերի, Ադրբեջանի կողմից՝ Կըզըլ Հաջիլիի միջև։ Բաքուն հենց այս գյուղերն էր մարտի սկզբին անհապաղ պահանջել վերադարձնել՝ հայտարարելով, որ դրանց պատկանելությունը կասկածներ չի հարուցում։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։

Ապրիլի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում էր, հանդիպել էր բնակիչների հետ։ Պաշտոնական հայտարարությունից հետո ակցիա իրականացնողներն պնդում են, որ հայտարարության բովանդակությունը հակասում է իրենց գյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածներին։