Ընդերքը քանդում են, ժայռերը` կոտրում Դավթաշենի բնակիչները բողոքում են աղմուկից ու դղրդոցից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
Բոլորը

Դավթաշենի առաջին թաղամասի երրորդ շենքի բնակիչների բնակարաններում արդեն երկու շաբաթ է՝ շենքի դիմաց իրականացվող հորատման աշխատանքների ձայներ են լսվում։ 3-րդ շենքի բնակիչ Իրինա Մելիքսեթյանը նշում է՝ իրենց տան հարևանությամբ տարիներով շինարարական աշխատանքներ են ընթանում և իրար հաջորդող շենքեր կառուցվում, ինչն ուղեկցվում է փոշով ու աղմուկով։

«Ես առաջին հարկում եմ գտնվում, 15 մետրի վրա ընդերքը քանդում են, կոտրում են ժայռերը, այդ աղմուկի ձայնից, վիբրացիաներից ամբողջ առողջությունս խախտվում է։ Դա մեկ օր չի կամ մեկ ժամ չի, որ համբերես»,- ասում է շենքի բնակիչը։

Չնայած աշխատանքներն ընթանում են առավոտյան 9-ից մինչև երեկոյան 6-ը, սակայն Իրինան ամբողջ օրը տանն է լինում և ստիպված է լինում այդ ձայների տակ աշխատել։

Նույն շենքի 9-րդ հարկի բնակիչ Տիգրան Գասպարյանը նշում է՝ հողի քանդման աշխատանքների ժամանակ տան պատերն ու հատակը դղրդում են, իսկ պահարաններում դրված ապակե սպասքը՝ շարժվում։ Ասում է՝ շենքը հին է, երկար ժամանակ շինության տակից ջուր է հոսել, իսկ հիմա դիմացի շինարարությունը սպառնում է շենքի հիմքի թուլացմանը։ Թաղամասի բնակիչները հարց են բարձրացնում՝ երբ շինթույլտվություն է տրվել, արդյո՞ք հաշվի են առել հարակից շենքերի բնակիչների անվտանգությունը։

«Կարելի էր՝ որևէ մասնագետ կամ մի քանի մասնագետներ գային, հիմքի ամրությունը ստուգեին ու հասկանային՝ արդյո՞ք, որ հորատում են, փորում այդ գործիքով, մեր հիմքը չի՞ թուլանում, ինչքա՞ն ուժգնությամբ է ցնցում ստանում մեր հիմքը»,- ասում է Տիգրանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան