Ինչո՞ւ է դոլարի գինն ընկնում․ տնտեսագետը՝ հնարավոր զարգացումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

2024 թ.մարտի 20-ին դոլարի փոխարժեքը ՀՀ-ում վերջին կես տարվա մեջ առաջին անգամ նվազեց 400 դրամից։ 2023-ի վերջից դոլարի փոխարժեքը կայունացել էր 400-405-ի տիրույթում, իսկ 2024-ի մարտից սկսեց աստիճանաբար նվազել։ Մարտի 20-ից հետո նվազման տեմպերն արագացան` հասնելով օրական միջինը 1 դրամի։ Ապրիլի 11-ից փոքր ինչ բարձրացում նկատվեց, դոլարի արժեքը կրկին հասավ մոտ 400 դրամի, սակայն վերջին օրերին կրկին անկում է նկատվում։

Այս պահի դրությամբ դոլար կարելի է գնել միջինը 393 դրամով, իսկ վաճառքի գինը միջինում 387 դրամ է։

Դրամի արժևորումը պետք է օրինաչափ համարել, քանի որ վերջին ամիսներին մենք տնտեսական ակտիվության ցուցանիշի ավելացում ունենք։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։

«Եթե մեր տնտեսությունում աշխուժացում է նկատվում ու տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելի բարձր է, քան, օրինակ, համաշխարհային միջինը, դա իր արտացոլումը գտնում է փոխարժեքի արժևորմամբ։ Թեևս սրանով պետք է պայմանավորել վերջին ամիսներին դոլարի ու եվրոյի նկատմամբ մեր դրամի արժևորումը»,- նշեց Խաչատրյանը։

Նա ներկայացրեց՝ որ ոլորտներն են շահում ու որոնք են տուժում փոխարժեքի այս տատանումներից ու ինչ սպասել առաջիկայում։

Անժելա Պողոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։