Լեռնային Ղարաբաղում բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան. Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումների ժամանակ ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր ելույթում անդրադարձավ Արցախյան առաջին պատերազմին՝ նշելով, որ այն անխոս ողբերգություն էր, որը տեղի ունեցավ Խորհրդային միության փլուզման արդյունքում։ Ըստ նրա՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հետևել են 1994 թվականին Բիշքեկում կնքված անժամկետ զինադադարի պայմաններին, որը հետագայում հաստատվել է Մինսկի խմբի կողմից, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը պատերազմի ավարտից հետո ավելի է սաստկացրել ռասայական խտրականությունը, մերժել ՄԱԿ-ի հասանելիությունը տարածաշրջան, բազմաթիվ անգամներ խախտել է զինադադարի պայմանագիրը, այդ թվում՝ սկսելով Արցախյան երկրորդ պատերազմը։

Եղիշե Կիրակոսյանը հավելել է, որ ՀՀ-ն Արցախյան առաջին պատերազմի վերաբերյալ իր տեսլականը ներկայացրել է դատական փաստաթղթերում։

Կիրակոսյանը նշել է նաև, որ խորհրդային տարիներին ադրբեջանական կողմի իրականացրած ռասակայան խտրականության արդյունքում բազմաթիվ հայկական գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացել են։ Նույն քաղաքականության արդյունքում նվազել Նախիջևանում հայկական բնակչության թիվը, այնուհետև՝ իսպառ վերացել։

Հայաստանի ներկայացուցիչը նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ։