Քաղաքացիները շարունակում են փակ պահել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը

Լուրեր

05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
Բոլորը

Կիրանց-Ոսկեպար հատվածը շարունակում է փակ մնալ։ Միջպետական ճանապարհը փակած քաղաքացիները գիշերել են այնտեղ։ Երեկվանից լուրեր էին տարածվում, որ բնակիչների հետ կհանդիպի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այսօր, սակայն, փոխվարչապետի աշխատակազմից Factor.am-ին հայտնել են, որ ոչ թե Գրիգորյանն է մեկնելու Տավուշ, այլ համայնքապետերն են գալու Երևան և կառավարության շենքում հանդիպեն Գրիգորյանի հետ։

Բողոքի ակցիա իրականացնողների շարքում են նաև Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նշենք, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Կողմերը նշում են բնակավայրերի անունները․ Հայաստանի կողմից՝ Բաղանիսի, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս Այրումի, Հայաստանի կողմից՝ Ոսկեպարի, Ադրբեջանի կողմից՝ Աշաղը Ասկիպարայի, Հայաստանի կողմից՝ Կիրանցի, Ադրբեջանի կողմից՝ Խեյրեմլիի, Հայաստանի կողմից՝ Բերքաբերի, Ադրբեջանի կողմից՝ Կըզըլ Հաջիլիի միջև։ Բաքուն հենց այս գյուղերն էր մարտի սկզբին անհապաղ պահանջել վերադարձնել՝ հայտարարելով, որ դրանց պատկանելությունը կասկածներ չի հարուցում։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։

Ապրիլի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում էր, հանդիպել էր բնակիչների հետ։ Պաշտոնական հայտարարությունից հետո ակցիա իրականացնողներն պնդում են, որ հայտարարության բովանդակությունը հակասում է իրենց գյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածներին։

Դեռևս 1 ամիս առաջ ,  Փաշինյանը մեծաթիվ անվտանգության աշխատակիցներով ու թիմակիցներով այցելել էր իր ծննդավայր Տավուշ, որպեսզի  ասի՝ Ադրբեջանին են հանձնելու Ալիևի պահանջած գյուղերը։ Փաշինյանն իր հետ Ոսկեպար ու Կիրանց էր տարել Հայաստանի տարածքի մանրակերտն ու կրկնել, որ այս սահմաններից դուրս Հայաստան չկա։

Factor TV-ն դեռևս այդ ժամանակ այցելել էր սահմանամերձ շրջաններ և լսել բնակիչների կարծիքը սկսվող գործընթացի մասին։