«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Աբովյան քաղաքի բնակիչ Վեներա Շատվերյանն ահազանգում է՝ երկու օր առաջ իր տան պատուհանների ուղղությամբ քարեր են նետել։ Ասում է՝ թաղամասի բնակիչներն իրեն սպառնում են, հայհոյանքներ են հնչեցնում իր հասցեին այն պատճառով, որ բակի թափառող շներին կերակրում է, խնամում իր տանը։

Վեներան միջադեպից հետո դիմել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Նրա խոսքով՝ երբ ոստիկանի հետ դուրս են եկել բակ՝ բաժանմունք գնալու, թաղամասի բնակիչներից մեկը մոտեցել է և արդեն ոստիկանի ներկայությամբ սպառնացել իրեն, որ կկոտրի նրա հեռախոսը, քանի որ ինքը հաճախ է նկարահանում, թե ինչպես են բակի կենդանիներին վնասում, քարեր նետում նրանց ուղղությամբ և նույնիսկ փորձում վրաերթի ենթարկել։

Վեներա Շատվերյանը կարծում է, որ ոստիկանները խուսափում են գործ ունենալ թաղամասի բնակիչների հետ, այդ պատճառով պատշաճ արձագանք չեն տալիս նմանատիպ դեպքերին։ Շատվերյանն ասում է՝ որոշել է պատշգամբում տեսախցիկներ տեղադրել, որ գոնե կանխվեն կենդանիներին վնաս հասցնելու՝ բնակիչների փորձերը։

Վեներայի հետ մեր զրույցի ընթացքում թաղամասի բնակիչները նախ իրենց պատշգամբներից էին արձագանքում, փորձում միջամտել զրույցին, իսկ որոշ ժամանակի անց հավաքվեցին բակում և սկսեցին բողոքել բակի շներից ու Վեներայից։ Թեև բակի կանայք հերքում էին Վեներայի ասածները, թե նրա հասցեին վիրավորանքներ ու հայհոյանքներ են հնչեցրել, բայց մի քանի րոպե հետո վիրավորանքներ հնչեցին հենց Factor TV-ի տեսախցիկի առաջ։

Թաղամասի բնակիչներն իրենց հերթին բողոքում են, որ թափառող շների պատճառով հակասանիտարական վիճակ է ստեղծվում բակի տարածքում։ Վեներայի և բնակիչների միջև բանավեճի ընթացքում բնակիչներից երկուսը վերցրեցին և աղբամանի մոտ տեղափոխեցին բակում դրված քրքրված բազմոցը, որտեղ շներից մեկը քնել է ամիսներ շարունակ։ Վեներան, իր հերթին, պնդում է՝ հանրակացարանի բնակիչները թեև խոսում են բակի մաքրության մասին, բայց հենց իրենք են հանրակացարանի հարակից տարածքն աղբանոցի վերածել՝ մաշված և չօգտագործվող իրերը բակում դնելով։

Դժգոհ քաղաքացիները պնդում են, որ շներն իրենց և բակի երեխաներին կծում են, վախեցնում շքամուտք մտնողներին, ըստ բնակիչների՝ նույնիսկ շտապ օգնությունն է խուսափում շենք կանչի գալ շների պատճառով։ Վեներայի դուստրը՝ Ագնեսն էլ հակադարձում է, որ բակի երեխաները շների հետ խաղում են, զբոսանքի գնում։ Նա մեզ տեսանյութեր տրամադրեց, որոնք, ըստ Ագնեսի, իր ասածի ապացույցն են։ Ագնեսն ասում է՝ իրենց շների հետ միասին նաև չորս թափառող շան են խնամում, և եթե չխնամեին, փողոցում չէին գոյատևի։ Քաղաքացիներից մեկն էլ պնդում է, թե բակի շունն իրեն երկու անգամ կծել է։

Դինգո Թիմ ՀԿ հիմնադիր Օվսաննա Հովսեփյանն այստեղ մի քանի խնդիր է մատնանշում։ Նրա խոսքով՝ կան կաննոներ, որոնց պետք է հետևեն թափառող կենդանիների հետ շփվող կենդանասերները և այլ քաղաքացիներ, երբ բակում շան են հանդիպում։ Վեներան, իր հերթին, նշում է՝ բակի շները նպաստում են, որ այլ տարածքներից վտանգավոր շներ չհայտնվեն թաղամասում։ Նա խնդիր է տեսնում նաև Աբովյանում շների ստերջացման աշխատանքների հետ կապված։

Օվսաննա Հովսեփյանը նշում է՝ ստերջացում-վերադարձ ծրագրի հիմքում ընկած է հենց շանն իր տարածք վերադարձնելը, և նույնիսկ կենդանի չսիրող մարդկանց համար ավելի լավ է, որ նույն շունը լինի իր տարածքում, քան այդ շանը տանեն, մեկ ուրիշը գա։

Վեներայի խոսքով՝ թաղամասի բնակիչները նույն ագրեսիվ վերաբերմունքն են ցուցաբերում նաև իր տուն հյուր եկողների հանդեպ, և դարձյալ մատնանշում է իրավապահների ոչ համարժեք արձագանքը։

Ոստիկանությունից Factor TV-ին հաստատեցին, որ Աբովյան քաղաքի բնակիչ Վեներա Շատվերյանից հաղորդում են ստացել և գործն ուղարկել Քննչական կոմիտե։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան