ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Քաղաքականություն
18.04.2024 | 14:40ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ միայն խիստ հայտարարություններով հանդես գալու ժամանակը վաղուց անցել է։ Դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ։ Այս մասին հայտարարել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը։
«Երբ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք չկրկնվելու խոստումներով, ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների: Վարչակազմի կողմից միայն խիստ հայտարարություններով հանդես գալու ժամանակը վաղուց անցել է։ Դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ»,- ասել է Շիֆը։
.@RepAdamSchiff (D-CA): "As we mark the 109th anniversary of the #ArmenianGenocide with pledges of never again, the democratic and peaceful Armenian people face threats that echo their darkest days. The time for strong statements by the Administration alone has long passed.… pic.twitter.com/cC4wHWFpwi
— ANCA (@ANCA_DC) April 17, 2024