«Հարսնաքար»-ը, 3.5 մլն դոլարանոց տունը. ինչ է պետությունն ուզում բռնագանձել Հայրապետյանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.05.2025 | 21:54
«Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնության միջազգային մրցաշարին մասնակցեցին 6 երկրների 108 մարզիկներ
04.05.2025 | 21:00
Մալեր կամ Բրուկներ նվագելով՝ հնարավոր չէ համերգի տոմսերի վաճառքով ապրել. ապաքաղաքական զրույց Էդուարդ Թոփչյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2025 | 20:38
Իսրայելի օդանավակայանը հրթիռակոծելուց հետո Կացը զգուշացնում է․ «Ով մեզ վնասի, յոթնապատիկ կպատասխանենք»
04.05.2025 | 19:27
Մարսելի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
04.05.2025 | 18:55
Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ 3-րդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում
04.05.2025 | 17:55
ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ
04.05.2025 | 16:14
Եմենից արձակված հրթիռն ընկել է Իսրայելի Բեն Գուրիոնի անվան օդանավակայանի մոտակայքում
04.05.2025 | 14:54
Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է․ Պուտին
04.05.2025 | 13:46
Առաջիկա երկու օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև
04.05.2025 | 12:50
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 4-ի դրությամբ
04.05.2025 | 11:48
Հայկավանի միջնակարգ դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ
04.05.2025 | 11:37
Առինջում միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին. կան տուժածներ
04.05.2025 | 11:24
Երեւան-Սևան ճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
04.05.2025 | 10:52
Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
04.05.2025 | 10:33
Արմավիրի մարզում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Բոլորը

Շարժական կամ անշարժ գույքերի, պարտատոմսերի, ավտոմեքենաների և ավանդների՝ 6 էջից և 50 կետից բաղկացած ցանկը, ըստ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության, ենթական են բռնագանձման։ Այս ամենը կա՛մ ամբողջությամբ պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, կա՛մ նա դրանցում խոշոր մասնաբաժիններ ունի։ Պետականացման ենթակա են տարիներ առաջ սպանության ողբերգական միջադեպով հայտնի «Հարսնաքար» ռեստորանային համալիրը, «Բյուրեղ հանքային ջուր», «Ավիահամալիր», «Անահիտ ճենապակու գործարան» ընկերությունների բաժնետոմսերը և շենք-շինությունները։

Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությանը 3 տարի է անհրաժեշտ եղել նախկին բարձրաստիճան պաշտոնյայի, նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի, նրանց փոխկապակցված անձանց՝ Նարինե Սիմոնի Հայրապետյանի, Մարիամ Միքայելի Հայրապետյանի, Ռաֆիկ Գարուշի Հայրապետյանի մասով ուսումնասիրություն իրականացնելու համար։

Պետականացման ենթակա գույքերից ամենախոշորներից մեկը «Հարսնաքար» ռեստորանային համալիրն է։ Այս  շենքն ասոցացվում է ողբերգական ավարտ ունեցած միջադեպի հետ․ 2012 թվականի հունիսի 17-ի գիշերը «Հարսանքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկվեցին մի խումբ ռազմաբժիշկներ, որոնցից Վահե Ավետյանը մահացավ։ Չնայած վկայություններ կային, որ ծեծողները 15 հոգի են եղել, մեղադրյալի աթոռին նստեցին միայն Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները։ Շուրջ 2 տարի տևած դատական պրոցեսի արդյունքում նրանք դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման։

Արյունոտ միջադեպով հայտնի ռեստորանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը գնահատել է 5 մլրդ դրամից ավելի։ Դեռևս չի ավարտվել «Հարսնաքար» ընկերության՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին պատկանող բաժնեմասերի գնահատման գործընթացը։ Վարչությունը, առանց թիվ հստակեցնելու, պահանջում է պետականացնել ընկերության՝ Հայրապետյանի մասնակցությունն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ նրանից բռնագանձել մասնակցության միջին շուկայական արժեքը։

1,5 մլրդ դրամ․ այսքան է գնահատվել Հայրապետյանին պատկանող Ավան թաղամասում գտնվող դղյակի նմանվող շենքը։ Առանձնատունը, ըստ վարչության, ենթակա է պետականացման։ Եթե հայցը բավարարվի, ապա Հայրապետյանը կա՛մ պետք է համաձայնվի տան բռնագանձմանը, կա՛մ վճարի 1,5 մլրդ դրամ։

Բռնագանձման ենթակա մյուս գույքն Առինջ գյուղի՝ բավականին աչքի ընկնող թաղամասում է․ այստեղ գտնվող բոլոր առանձնատներն առանձնանում են իրենց ճոխությամբ։ Հայրապետյանին պատկանող անշարժ գույքը, որը գնահատվել է շուրջ 1,5 մլրդ դրամ, ամբողջովին պարսպապատ է, ինչը թույլ չի տալիս տեսնել շինության ողջ շքեղությունը։

Հանրապետական նախկին պատգամավորից Ավան վարչական շրջանում գտնվող բավականին թանկարժեք ևս երկու անշարժ գույք բռնագանձելու պահանջ է ներկայացվել։

Ռուբեն Հայրապետյանին պատկանող անշարժ և շարժական գույքերի, ավանդների, պարտատոմսերի ամբողջական արժեքն այս պահին հնարավոր չէ իմանալ, քանի որ դրանց վերջնական գնահատումը դեռևս չի ավարտվել։ Օրինակ՝ անհայտ է, թե Սևանի «Հարսնաքար» հանգստյան գոտին ինչ արժեքով է ենթակա պետականացման, անորոշ է, թե «Բյուրեղ» հանքային ջրի բաժնեմասերի և տրված փոխառություններն ինչ ծավալի են և ինչքան գումար է ենթակա բռնագնձման։ Վարչությունը նշում է՝ այս թվերն ինչպես կարող են նվազել, այնպես էլ՝ ավելանալ։

Բացի գույքերից և մասնաբաժիններից՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը պահանջում է Հայրապետյանից բռնագանձել գրեթե 4 մլրդ դրամ, որը չի հիմնավորվել նախկին պատգամավորի օրինական եկամուտներով։ Ավելին, որպես ապօրինի եկամտի մնացորդ՝ նշվում է այս գումարի եռապատիկը՝ 12 մլրդ դրամ։ Հայրապետյանի փաստաբանական թիմը համաձայն չէ հայցադիմումին ներկայացվող պահանջներին, պնդում են՝ գործի քննությունը պետք է կասեցվի։

Իշխանափոխությունից ամիսներ անց Հայրապետյանի նկատմամբ 4 հոդվածով քրեական գործ հարուցվեց՝ պաշտոնեական անփութության, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, խոշոր չափերով յուրացման, մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու և առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ Հայրապետյանը, սակայն, արդարադատության առաջ անձամբ չի կանգնել․ նա հետախուզման մեջ է արդեն 4 տարի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան