Իրանի հետ առճակատումը դեռ չի ավարտվել. Իսրայելի պաշտպանության նախարար

Լուրեր

20.02.2026 | 18:01
Դո՛ւրս եկեք կաբինետից. մանկապարտեզի տնօրենի ամուսինը` ծնողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:52
NBA-ի աստղային բասկետբոլիստը չի խաղա այս մրցաշրջանում
20.02.2026 | 17:40
Հրահանգ, դատական ակտ կայացնելով պայմանավորված որևէ զանգ չեմ ստացել. դատավոր Սարգիս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:30
Երևանի քրեական դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը չհերքեց, որ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի ընկերն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:21
Սարոյանին հոգևոր ծառայության վերականգնած Էդգար Հովհաննիսյանը մաքուր է իր խղճի առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:15
Հովհաննես Համբարձումյան․ Կարիերայիս ամենակարևոր գոլը խփեցի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 17:07
Ամփոփվել են Վայոց ձորի մարզի դատախազության աշխատանքները
20.02.2026 | 16:46
ՀՀ փոխվարչապետն ու Վրաստանի էկոնոմիկայի նախարարն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը 
20.02.2026 | 16:46
Լարված իրավիճակ թիվ 143 մանկապարտեզում. սաների ծնողների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ
20.02.2026 | 16:35
Վաշինգտոնը քննում է Ալիևի թիկնապահների կողմից ադրբեջանցիների ծեծի միջադեպը
20.02.2026 | 16:33
Դատավորները դռնփակ ժողով են անում․ ՈՒՂԻՂ
20.02.2026 | 16:25
Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի հենացատկի վարժությանը
20.02.2026 | 16:13
Զբոսաշրջիկների տեղափոխող մեքենան Բայկալ լիճն է ընկել. զոհեր կան
20.02.2026 | 16:02
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դեսպան Ալեքսանդրա Քոուլին
20.02.2026 | 15:50
Ուկրաինայի պարալիմպիկ հավաքականը կբոյկոտի Խաղերի բացումը Ռուսաստանի դրոշի պատճառով
Բոլորը

Իրանի և Իսրայելի միջև առճակատումը դեռ չի ավարտվել։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը․ փոխանցում է CNN-ը։

«Իսրայելը հարձակման է ենթարկվել հարյուրավոր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով, և Իսրայելի պաշտպանության ուժերը տպավորիչ կերպով խափանել են այդ հարձակումը»,- ասել է Գալանտը՝ կոչ անելով իսրայելցիներին մնալ զգոն և ուշադիր պաշտպանության բանակի և Homefront հրամանատարության հրապարակված հրահանգների նկատմամբ:

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Իսրայելը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի։

«ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ մենք կարողացանք պաշտպանել Իսրայելի տարածքը։ Շատ քիչ վնաս է հասցվել. սա Իսրայելի պաշտպանության բանակի տպավորիչ գործողությունների արդյունքն է»,- նշել է նախարարը։

«Մենք հստակ սկզբունք ենք որոշել»,- Գալանտի խոսքը շարունակել է Նեթանյահուն։ «Ով մեզ վնասի, մենք կվնասենք նրանց, մենք պաշտպանվելու ենք ցանկացած սպառնալիքից և դա անելու ենք սահուն և վճռականորեն»: