Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ՊՆ
Քաղաքականություն
09.04.2024 | 14:21Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 10։40-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ի այսօր ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Արավուսի և Խոզնավարի հատվածներում կրակ է բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանի ԶՈՒ-ն Արավուսի և Խոզնավարի հատվածներում կրակ է բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ