ՀԱՊԿ-ից պատասխանել են Փաշինյանի հայտարարությանը

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը արձագանքել է Երևանի պահանջին՝ պարզաբանել հանրապետությունում կազմակերպության պատասխանատվության տարածքի հարցը։ ՌԲԿ-ին  ՀԱՊԿ-ից հայտնել են, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին համարում է իր ինքնիշխան տարածքը «կարգավորված պետական ​​սահմանների շրջանակներում»։

«Պատասխանատվության ոլորտի մասին ձևակերպումը բավականին բարդ է և ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել հանրապետությունում տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական պատասխան, քանի որ համաձայն 2010 թվականի փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրվել է ՀԱՊԿ-ի կողմից, պատասխանատվության տարածքը անդամ երկրների ինքնիշխան տարածքն է»,- փոխանցել են կառույցից։

ՀԱՊԿ-ում նշել են, որ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքն ավարտվում է այնտեղ, որտեղով անցնում է պետական ​​սահմանը, որը կարգավորված է երկկողմանի հիմունքներով Հայաստանի և նրա հարևանների միջև»:

Հիշեցնեք, որ մարտի 12-ին տեղին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր ՀԱՊԿ-ից և մասնավորապես հայտարարել, եթե ՀՀ ինքնիշխան տարածքի վերաբերյալ ՀԱՊԿ-ի պատասխանը չհամապատասխանի մեր պատկերացումներին, ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից։
Փաշինյանը նաև ասել էր՝ պահանջում ենք, որ ՀԱՊԿ-ը պատասխանի մի հարցի՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում։

«Մենք ՀԱՊԿ-ի հետ կապված պրոբլեմ չենք ստեղծել: Բոլոր պրոբլեմները ստեղծվել են այն կետից, երբ մենք հարց ենք բարձրացրել, թե որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում և այդ հարցի պատասխանը չենք ստացել։ Այս հարցն էլ օդից չի ընկել։ Երբ տեղի են ունեցել 2021-ի մայիսի իրադարձությունները, պաշտոնապես արձանագրել ենք, որ կարմիր գիծը հատված է։ Հետո տեղի է ունեցել 2021-ի նոյեմբերի, 2022-ի սեպտեմբերի իրադարձությունները»,- շեշտել էր նա և նշել, եթե ՀՀ ինքնիշխան տարածքը ՀԱՊԿ-ի համար կարմիր գիծ է, ապա թող ցույց տան՝ որն է իրենց պատկերացրած ՀՀ ինքիշխան տարածքը։

Բացի այս, վարչապետի խոսքով, այսօր էլ այդ հարցը դրված է սեղանի վրա, եթե ՀԱՊԿ-ը պատասխանի այդ հարցին, կնշանակի, որ ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև հարցերը լուծված են, եթե ոչ՝ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։