Բելառուսից պաշտոնական նամակ չենք ստացել․ ՍԱՏՄ-ն՝ ԱԿԶ «Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքում հնարավոր խախտման մասին

Լուրեր

06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
Բոլորը

Բելառուսի առողջապահության փոխնախարար, երկրի գլխավոր սանիտարական բժիշկ Ալեքսանդր Տարասենկոն հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է ՀՀ-ում գործող ԱԿԶ «Արարատի կոնյակի գործարան»-ից ապրանքների ներմուծումն ու վաճառքը։ 2024 թ-ի մարտի 19-ով թվագրված փաստաթղթում ասվում է, որ որոշումը կայացվել է գործարանի արտադրած գինիներից մեկում «սինթետիկ ներկանյութ ազորուբինի հայտնաբերման հետ կապված»։ Նշվում է, որ փորձաքննության արդյունքներով սինթետիկ ներկանյութը հայտնաբերվել է նռան «Այրում» գինու մեջ։

Ըստ հրամանագրի՝ ԱԿԶ «Արարատի կոնյակի գործարան»-ի բոլոր ապրանքները պետք է հանվեն Բելառուսի վաճառակետերից։

Բելառուսի հանրապետությունից պաշտոնական նամակ չի ստացվել հնարավոր սինթետիկ ներկանյութի հայտնաբերման հետ կապված, այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

Հարցի առնչությամբ Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ԱԶԿ «Արարատի կոնյակի գործարան»-ից, սակայն մեր բոլոր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Իսկ «Արարատ» կոնյակի գործարանից հայտնեցին, որ իրենք որևէ առնչություն չունեն ԱԶԿ «Արարատի կոնյակի գործարան»-ի հետ։ Հասարակայնության հետ կապերի պատասխանատու, մենեջեր Զարուհի Սարիբեկյանը նշեց, որ Բելառուսի առողջապահության նախարարության հայտարարությունը կապ չունի իրենց գործարանի և իրենց անվանական խմիչքներից որևէ մի տեսակի հետ։

«Լուրը չի վերաբերում Երևանի «Արարատ» կոնյակի գործարանի արտադրանքին։ Բացառում ենք, որ Բելառուսի նշած գործարանը կարող է լինել մեր դուստր ձեռնարկությունը» ,- ասաց Զարուհի Սարիբեկյանը։