Հայաստանը շարունակում է ԵԱՏՄ-ի համար դոնոր լինել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վերջին 2 տարիներին Հայաստանը ԵԱՏՄ երկրների բյուջեներ ավելի շատ գումար է փոխանցում որպես ներմուծվող ապրանքների մաքսատուրք, քան ստանում։ Ֆինանսների նախարարությունից Factor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ 2023 թ-ին Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր «կաթսա» փոխանցել է 184․9 մլրդ դրամ, իսկ այդ երկրներից՝ ստացել 71․1 մլրդ դրամ։ Այսինքն՝ Հայաստանը վճարել է 2․6 անգամ ավելի շատ գումար։

Համանման պատկեր է եղել նաև 2022 թ-ին՝ Հայաստանը 2․3 անգամ ավելի շատ է վճարել ընդհանուր «կաթսա», քան ստացել է։

Ընդ որում՝ 2022 թ-ի համեմատ 2023 թ-ին Հայաստանի փոխանցած գումարներն ավելացել են 47․2 %-ով, իսկ ստացած գումարները՝ 32%-ով։

Purple Illustrated Cocktails Presentation by Factor tv

Նշենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ պետական բյուջե է հաշվեգրվում երրորդ երկրներից Միության տարածք (Միության անդամ հանդիսացող ցանկացած պետություն) ներմուծվող ապրանքների մասով հաշվարկվող մաքսատուրքերի գումարի 1.22 %-ը:

Գայանե Խաչատրյան