ՆԳՆ Ոստիկանությունը 23 անձի է ձերբակալել՝ զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, այդ թվում՝ «Մարտական Եղբայրության» անդամների

Լուրեր

05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը է հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
Բոլորը

ՆԳՆ Ոստիկանությունը ձերբակալել է 23 անձի, այդ թվում նաև՝ «Մարտական եղբայրություն» կազմակերպության անդամների։ Factor TV-ի հետ զրույցում Ոստիկանության Լրատվական ծառայությունից որպես ձերբակալման պատճառ նշեցին ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքը։ Թեև Ոստիկանությունը մեզ հայտնեց 23 ձերբակալվածների մասին, կազմակերպությունը նշում է 3 տասնյակից ավելի բերման ենթարկվածների մասին։ Ըստ ամենայնի, նրանց թվում են Հրանտ Տեր-Աբրահամյանը, ում հետ «Մարտական եղբայրության» կապը ընդհատվել է։ Բերման ենթարկվելու մասին է հայտնել նաև Հովսեփ Ղազարյանը։ Նշվում է, որ կապից դուրս են նաև և հավանաբար ձերբակալված են նաև Մարտական Եղբայրության անդամ Մասիս Շիրոյանը, Ավետիս Ավետիսյանը։

Նախօրեին «Մարտական եղբայրությունը» տեղեկացրել էր ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի և Հրանտ Տեր-Աբրահմյանի զրույցի մասին, որը տեղի է ունեցել Ոստիկանության շենքում (6-րդ վարչություն): Ըստ կազմակերպության՝ զրույցի ընթացքում Վարդան Վարդանյանը հայտնել է, որ չեն թույլատրելու Մարտական եղբայրության այցը Վերին Ոսկեպար:

«Ի պատասխան Հրանտ Տեր-Աբրահամյանը խնդրել է ներկայացնել արգելքի օրինական՝ իրավական հիմքերը` շեշտելով, որ Մարտական եղբայրությունն օրենք չի խախտում: Հրանտ Տեր-Աբրահամյանը նաև ներկայացրել է, որ Եղբայրությունը գաստրոլյորի կարգավիճակով չի գնում Նոյեմբերյանի տարածաշրջան, այլ գրեթե մեկ տարի այնտեղ գործ է անում` բարձրացնելով տեղացիների ինքնապաշտպանության կարողությունները: Դա արվել է տեղի ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցված: Այժմ էլ այցի նպատակն է այդ նույն գործի շարունակությունը, ինչպես նաև տեղի ժողովրդին ցույց տալը, որ իրենք մենակ չեն: Վարդան Վարդանյանը հայտնել է, որ այցը պետք է չեղարկվի՝ ելնելով անվտանգության նկատառումներից։ Ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ կոնկրետ մարտի 24-ի մասին ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ ահաբեկիչներ են գալու Ոսկեպարի տարածք»:

Չնայած Ոստիկանության դիրքորոշմանը, «Մարտական Եղբայրության» անդամների մի խումբ հասել է Ոսկեպար։

Ավելի ուշ «Մարտական եղբայրություն» կազմակերպությունը հայտնեց, որ ձերբակալվածների թիվը հասել է 49-ի։