Հայաստանն ապաստան կտրամադրի Բելառուսում զինվորական ծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող ակտիվիստին

Լուրեր

06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ-ն ապաստան կտրամադրի Բելառուսում զինվորական ծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող Յարոսլավ Նովիկովին։ Բելառուսի ընդդիմության ղեկավար Սվետլանա Տիխանովսկայայի հետ հանդիպմանը Եվրախորհրդարանում հայկական պատվիրակությունը հայտարարել է, որ բելառուսական անվտանգության ուժերի դիմումով Հայաստանում կալանավորված ակտիվիստ Յարոսլավ Նովիկովը քաղաքական ապաստան կստանա Երևանից, հայտնում է «Позірк»-ը՝ հղում անելով Տիխանովսկայայի մամուլի ծառայությանը, փոխանցում է Current time-ը։

Յարոսլավ Նովիկովը քաղաքական ապաստան էր խնդրել պաշտոնական Երևանից այն բանից հետո, երբ փետրվարի 2-ին Բելառուսի գլխավոր դատախազության պահանջով նրան ձերբակալել էին Հայաստանում։ Նովիկովը, ըստ նրա փաստաբան Արայիկ Պապիկյանի, Բելառուսին արտահանձնվելու դեպքում կկանգներ դատարանի առաջ։

Ամռանը Նովիկովի նկատմամբ Բելատուսում քրեական գործ էր հարուցվել զինվորական ծառայությունից խուսափելու համար (քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մաս): Նախորդ տարվա սեպտեմբերին նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։