Փաշինյանի ելույթից հետո արցախցի երկու ընտանիք հեռացել է Ոսկեպարից

Լուրեր

05.08.2026 | 12:35
«Հայաստան» խմբակցության փաստացի ղեկավարը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանը․ Քոչարյան
05.08.2026 | 12:26
Ո՞վ է փոխարինելու Ինֆանտինոյին․ hայտնի են ՖԻՖԱ-ի նախագահի հիմնական թեկնածուները
05.08.2026 | 12:21
Սարյանի վրայի փոստի շենքի վաճառքի փողն ուղղել եք «Հայփոստ»-ին, որ չսնանկանա․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 12:15
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 12:10
Սուպերմարկետներից մեկի տնօրենի դին են գտել // Տասնյակ զոհեր Կիևի մարզի վրա հարձակման հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
05.08.2026 | 11:59
ԱՄՆ-ը, Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման համաձայնագրին․ Axios
05.08.2026 | 11:50
Ինչո՞ւ եք 14 տարեկան երեխային տանջում, թողեք՝ մորը տեսնի․ Խաչատրյանը՝ Արեգնազ Մանուկյանի դստեր մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:43
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.08.2026 | 11:40
«Բունուս» սուպերմարկետի գլխավոր տնօրենի մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հոդվածով վարույթ է նախաձեռնվել
05.08.2026 | 11:30
Ավարտվել է բուհական ընդունելությունը․ հայտնի է առաջին կուրսեցիների թիվը
05.08.2026 | 11:21
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների պաշտպանության համագործակցությանը վերաբերող հարցեր
05.08.2026 | 11:12
Հայաստանում խաղացած ֆուտբոլիստի տպավորիչ անցումն ու ասիստը «Բավարիայի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախցի երկու ընտանիք հեռացել է Ոսկեպարից` Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Արցախցիների հեռանալու լուրն այսօր Ոսկեպարում Factor TV-ին հայտնել են գյուղի բնակիչները, երբ նկարահանող խումբը ցանկացել է այցելել նրանց։

Բնակիչների փոխանցմամբ` երկու ընտանիքից մեկը տարեց ամուսիններ են եղել, իսկ մյուսը` չորս հոգանոց ընտանիք։ Եվս մեկ ընտանիք շարունակում է ապրել Ոսկեպարում։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն այս շաբաթվա սկզբին էր մեկնել Ոսկեպար, Կիրանց և բնակիչներին փոխանցել, որ հնարավոր է Ադրբեջանին հանձնվեն Ոսկեպարի, Կիրանցի և Բաղանիսի հարևանությամբ գտնվող, այսպես կոչված, ադրբեջանական գյուղերը։ Վարչապետն ուղիղ հայտարարել է՝ եթե անգամ հայկական զորքը Բաքվի պահանջած 4 գյուղերից հետ քաշվի սահմանագիծ, Ադրբեջանը հայկական 31 բնակավայրերի տարածքներից միաժամանակ չի նահանջելու։

Եթե այս սցենարը կյանքի կոչվի, ապա Ոսկեպարը երեք կողմից կհայտնվի ադրբեջանական շրջափակման մեջ, որոշ տներ, Երևան-Թբիլիսի մայրուղու` Ոսկեպարով և Կիրանցով անցնող հատվածները կանցնեն թշնամուն։

Այս թեմայով Ոսկեպարից և Կիրանցից Factor TV-ի ռեպորտաժները` վաղը։

Նարեկ Կիրակոսյան