2 խոշոր հարկատուներ ճանաչվել են օրինապահ հարկ վճարող, բայց հայտնվել պետական գնումների «սև ցուցակում»

Լուրեր

06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն 13 ընկերությունների մերժել է ճանաչել օրինապահ հարկ վճարող։ Նրանց անունները ՊԵԿ-ը չի հրապարակում՝ հղում անելով հարկային և առևտրային գաղտնիքին։

Factor․am-ի հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ից հայտնեցին, որ այս տարվա սկզբից 48 ընկերություն է դիմել ՊԵԿ՝ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար։ Այդ կոչմանն արժանացել է 39 ընկերություն, որոնցից 7-ը դիմումը ներկայացրել էր դեռ անցած տարի։ 2023 թ-ի տարեվերջի դրությամբ օրինապահի հավաստագիր ուներ 81 հարկ վճարող։

ՊԵԿ-ից հայտնեցին նաև, որ ներկայում ուսումնասիրության ընթացքում է գտնվում 3 դիմում։ Ուշագրավ է, որ օրինապահ ճանաչված ընկերություններից միայն 10-ն է ներառված 2023 թ-ի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում։

Առավել ուշագրավ է, որ 2 օրինապահներ ներկայում գտնվում են պետական գնումների «սև ցուցակում», 2-ն էլ խոշոր հարկ վճարող են։ Դրանք «Վենդա» և «Ապավեն» ընկերություններն են։ «Վենդան» զբաղվում է սննդամթերքի, ալկոհոլի և ծխախոտի առևտրով։ Այս ընկերությանն է պատկանում նաև «Չայկոֆֆ» սուրճի և թեյի խանութների ցանցը, սեփականատերը Արկադի Հարությունյանն է։ «Ապավենը» զբաղվում է տրանսպորտային փոխադրումներով, հավասար չափով սեփականատեր են Արսեն Ղազարյանը և Գագիկ Աղաջանյանը։

Հանուն արդարության պետք է նշել՝ ֆինանսների նախարարության «սև ցուցակում» 2 ընկերություններն էլ հայտնվել են օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը ստանալուց հետո։

Գայանե Խաչատրյան