Գրասենյակն այս պահին նման դիմում չունի․ ՔՊ-ն՝ կուսակցությանն Առուշ Առուշանյանի անդամակցելու լուրերի մասին

Լուրեր

06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
Բոլորը

Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի անունով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու դիմում չկա, Factor.am-ի հետ զրույցում հայտնեց կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը։ «Այս պահին գրասենյակը նման դիմում չունի»,- ասաց նա։

Նշենք, որ մամուլում հրապարակված տեղեկություններով, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար։

Հետաքրքվեցինք, եթե Առուշ Առուշանյանը որոշի դիմել ՔՊ-ին, իշխող ուժը իր շարքերը կընդունի՞, թե՞ կմերժի նախկինում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Գորիսի քաղաքապետին։

«Կուսակցական դառնալու համար ընթացակարգ գոյություն ունի․ դիմում է ներկայացվում, որից հետո վարչության անդամները լսում են տվյալ քաղաքացուն, նիստում է որոշվում, թե տվյալ անձին ՔՊ-ն ընդունի իր շարքերում, թե՝ ոչ»,- պատասխանեց ՔՊ կուսակցության ներկայացուցիչը։

Հարցի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար փորձեցինք կապ հաստատել նաև Առուշ Առուշանյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը մեղադրյալի կարգավիճակ ուներ երկու տարբեր գործերով։
Գործերից մեկով նա մեղադրվում էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու համար։

Առուշանյանին վերագրվող երկրորդ քրեական գործն առնչվում է 2017 թվականին։ Ըստ իրավապահների` Գորիսի քաղաքապետն իրեն պատկանող ընկերության միջոցով զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ և վնաս պատճառել շրջակա միջավայրին ու պետությանը։ Բացի այդ, ըստ մեղադրանքի մեկ այլ դրվագի` Առուշանյանը մի քաղաքացու առողջությանը դիտավորությամբ վնաս ու մարմնական վնասվածքներ է պատճառել։

Հավելենք նաև, որ Առուշ Առուշանյանը մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիրների բողոքի ակցիաներին։

Չնայած նրան, որ Առուշանյանը կալանքի տակ էր՝ 2021-ին ընտրվեց Գորիսի քաղաքապետ։