Փաշինյանին վստահում է 15 %-ը, Քոչարյանին և Ալեն Սիմոնյանին՝ 1 %-ը․ IRI-ի հարցման արդյունքները

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հարցումներ է իրականացրել՝ պարզելու համար, թե ՀՀ քաղաքացիները քաղաքական և հանրային գործիչներից ում են ավելի շատ վստահում։

Միջազգային հանրապետական ինստիտուտը հարցումներն իրականացրել է 2023 թվականի դեկտեմբերի 13-22-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցման մեթոդով։ Հարցմանը մասնակցել է 18 տարին լրացած 1508 ՀՀ քաղաքացի։

Հարցման մասնակիցների 15 տոկոսը նշել է, որ Նիկոլ Փաշինյանն իրենց համար առաջին վստահելի քաղաքական գործիչն է, իսկ երկու տոկոսի համար էլ Փաշինյանը 2-րդ վստահելի գործիչն է։

Ռոբերտ Քոչարյանին հարցման մասնակիցներից 1 տոկոսն է վստահում, 1 տոկոսի համար էլ Քոչարյանը երկրորդ վստահելի գործիչն է։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վստահելի է հարցվածների 2 տոկոսի համար, «Հանրապետություն» կուսկացության նախագահ Արամ Սարգսյանը՝ 2 տոկոսի համար, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ 1 տոկոսի համար։ Հարցման մասնակիցների 60 տոկոսը նշել է, որ որևէ մեկին չի վստահում, իսկ 8 տոկոսը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել։