Իմ սեփականությունը չեմ վաճառում, ինձ դատում են․ Վարդենուտի բնակիչները դժգոհ են փոխհատուցման չափից

Լուրեր

14.05.2024 | 23:30
Հնդկաստանի ԶՈՒ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
14.05.2024 | 23:18
Մարիան Քերին կարևորել է ՀՀ-ի` ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցը և աջակցության պատրաստակամություն հայտնել
14.05.2024 | 23:04
Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել. ՔԿ
14.05.2024 | 22:57
ԵՄ առաջնորդները միացել են թբիլիսյան ցույցերին
14.05.2024 | 22:44
Մեկնարկել է Հայաստան-Նեպալ թվինինգ ծրագիրը
Լուսանկարը` Ավստրիական տիեզերական ֆորումի
14.05.2024 | 22:30
Մի պտղունց հող` Մարսից. Կարմիր մոլորակի ուսումնասիրման առաջիկա պլանները
14.05.2024 | 22:22
ԲՏԱ նախարարն ու Նուբար Աֆեյանը քննարկել են պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության շրջանակներում ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգը
14.05.2024 | 22:09
Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է
14.05.2024 | 21:48
Երևանում և 3 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2024 | 21:30
Բրիգադիրները փողերը վերցնում են, բայց ցուցարարներին չեն հասցնում․ սրբազանն էլ դա զգաց․Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2024 | 21:19
Դեսպան Սարգսյանն ու Քլեվր Գաթեթեն քննարկել են համագործակցության հեռանկարները
14.05.2024 | 21:00
Վարչապետը 2023 թ-ին եկամուտ է ստացել, որի չափը և ծագումը հայտնի չեն․ հրապարակվել են Փաշինյանների հայտարարագրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2024 | 20:40
Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը
14.05.2024 | 20:30
Իշխանափոխության հիմքեր չեմ տեսնում այս շարժման արդյունքում․ չունեն օրակարգ, որը համոզիչ է մարդկանց․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2024 | 20:14
Քննարկվել են Հայաստանի տնտեսական և էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցեր
Բոլորը

Երեկ Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Վարդենուտ գյուղի բնակիչներն ի նշան բողոքի փակել էին Երևան-Վանաձոր ավտոճանապարհը։ Նրանք դժգոհում են, որ իրենց գյուղատնտեսական նշանակության հողերը պետությունը ճանաչել է հանրային գերական շահ և շուկայականից ցածր գներով  ցանկանում է գնել։

Դեռ անցյալ տարի է Կառավարությունը հավանության արժանացրել ծրագիրը,  և այն իրականացնելու նպատակով համաձայնություն է տվել հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ռիդ» ՍՊԸ-ին:

Կառավարության նիստում ծրագիրը ներկայացնելիս այդ ժամանակ էկոնոմիկայի  նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Քերոբյանը հայտնել էր,  որ այն նախատեսում է Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկո-գյուղատնտեսական նոր համալիրի ստեղծում, որը վերաբերելու է Արագածոտնի մարզի Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին:

Նախագծով 4 400 հեկտար տարածքի վրա ստեղծվելու է էկո-գյուղատնտեսական նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, կից  հյուրատներով: Նախատեսվում է կառուցել նաև 3 մլն խմ  տարողությամբ ջրամբար, որպեսզի համալիրն ունենա ջրի հասանելիություն: Բացի այդ, ըստ նախագծի, կառուցվելու է լեռնադահուկային համալիր 5 ճոպանուղային գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով՝ իրենց ենթակառուցվածքներով։

Կառավարությունը համաձայնություն է տվել տարածքի ուղղակի վաճառք Ապարան համայնքին, բայց համայնքն ինքն է որոշելու հողատարածքի վերաբերյալ որոշումը: 

Վարդենուտի գյուղացիները Factor.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենց բողոքը ծրագրի դեմ չէ։ Նրանք պարզապես անընդունելի են համարում, որ պետությունն  իրենցից հողն ուզում է էժան գնել։ Վարդենուտի բնակիչներից մեկը պատմեց, որ իրենց բարձրաձայնած հարցը լսել են մարզապետարանի ներկայացուցիչները, որոշվել է այս հարցով հանձնաժողով ձևավորվել։

Գյուղացու խոսքով՝ նաև իրենց առաջարկներն են ներկայացրել, սպասում են պատկան մարմինների արձագանքին։

«Գերակա շահ է ճանաչվել գյուղացիներին պատկանող գյուղատնտեսական նշանակության 110 հեկտար հողատարածք, և համարժեք փոխհատուցում չի տվել, առաջարկել են շուկայականից անհամեմատ ցածր գին՝  1 քառակուսի մետրի համար 300 դրամ, ոչ մի գյուղացի այդ գնին  համաձայն չէ։ Նման արժեք գոյություն չունի։ Մեզ տեղյակ չեն պահել, որ մեր սեփական հողերը գերակա շահ են ճանաչել, հետո են մեզ տեղակացրել»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Նրա  փոխանցմամբ՝  այդ հարցով գյուղացիներն անգամ ստորագրահավաք են արել և իրենց պահանջներ ներկայացրե վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 1 քառակուսի մետրի համար առաջարկելով 2000 դրամ գին սահմանել։

Պատկան կառույցներին ուղղված նամակներից վարդենուտցիերն այդպես էլ պատասխան չեն ստացել, ստիպված ծայրահեղ քայլի են դիմել՝  մի քան ժամ շարունակ կաթվածահար անելով գլխավոր ճանապարհի երթևեկությունը։

«Եթե մեր ուզած գնով չգնեցին, թույլ չենք տալու, որ որևէ մեկը մտնի մեր գյուղ և շինարարություն անի, ինչ-որ ծրագիր իրականացնի»,- հայտարարեց Վարդենուտի բնակիչը։

Գյուղացին ասաց՝ մարզպետարանից ժամանակ են խնդրել, որ իրենց խնդիրը ուսումնասիրեն և պատասխանեն։ Հայտնի է, որ «Ռիդ» ՍՊԸ-ն  վարդենուտցներին դատի է տվել։

««Ռիդ»-ը մեզ ծանուցումներ էր ուղարկել՝ ասելով, եթե չեք վաճառում, ուրեմն, դատարան կարող են դիմել։ Իմ սեփականությունը չեմ վաճառում, ինձ դատում են, այս հարցից են գյուղացիներն ավելի շատ  վրդովվել»,- նշեց նա։

Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մինչև բողոքի ակցիան մարզպետը մեկ անգամ հանդիպել էր Վարդենուտի բնակիչների հետ և լսել նրանց մտահոգությունները։ Բողոքի ակցիայի օրն էլ մարզպետի հանձնարարությամբ  ներկայացուցիչներ են գնացել Վարդենուտ և տեղում զրուցել ակցիայի մասնակիցների հետ, պայմանավորվածություն էլ արդեն կա։

«Աշխատանքային խումբ է ձևավորվել, բոլոր հարցերը կուսումնասիրվեն։ Ձևավորված հանձնաժողովի շրջանակում գյուղացիների հետ հանդիպում կունենան և առարկայական քննարկումներ կլինեն»,- հավաստիացրեց փոխմարզպետը։

Իսկ Վարդենուտի բնակիչները վերջնաժամկետ են ներկայացրել, եթե մինչև շաբաթվա վերջ իրենց պահանջը չիրականացվի, դիմելու են կտրուկ քայլերի։

Նշենք, որ ներդրումային ծրագիրը ներկայացրել է «ՌՈՒՑՈԳ-ԻՆՎԵՍՏ» ներդրումային-շինարարական հոլդինգի կազմում ընդգրկված «ՌԻԴ» ՍՊԸ-ն։

Հիշեցնենք, որ Վարդենուտի ատարծքում լեռնադահուկային համալիր կառուցելու ծրագիր էր ներկայացրել նաև «Արագեյթ Ինվեսթմենթս» ընկերությունը, որի սեփականատերը Ռուսաստանաբնակ հայ գործարար, միլիոնատեր, Լիոնում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովն է: Դրա վերաբերյալ հուշագիր կառավարության հետ կնքվել էր դեռևս 2020-ի սկզբին: Ծրագիրն իրականացվելու էր 3 փուլով, ընդհանուր ներդրումները պետք է կազմեին 350 մլն դոլար:

Սակայն արդեն 2021-ի աշնանը կառավարությունը որոշել էր «Արագեյթ ինվեսթմենթս» ընկերության ներդրումային ծրագիրը մերժել և նույն տարածքում հաստատել 300 ֆերմերային տնտեսություններ և  էկոտուրիզմի կենտրոն հիմնելու մեկ այլ ներդրումային ծրագիր։

Ի դեպ, «Ռիդ» ընկերության կոնտակտային տվյալներ համացանցում չկարողացանք գտնել․ միայն նշված է, որ գրասենյակը Երևանի կենտրոնում՝ Սարյան փողոցում է գործում։  Կոնտակտային տվյալների բացակայության պատճառով մեզ չհաջողվեց Վարդենուտի բնակիչների բողոքի վերաբերյալ ստանալ  նաև ներդրումային ծրագիր իրականացնողի  պարզաբանումը։

Հավելենք, որ նախորդ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ  Դանիելյանը  Նիկոլ Փաշինյանին ներկայացրել էր վարդենուտցիների խնդիրը և հարցրել՝ հանդիպե՞լ է բնակիչների հետ,  ճի՞շտ է համարում, որ օտարերկրյա ներդրողը այդքան ցածր գումարով հող է վերցնում ՀՀ քաղաքացիներից։

Փաշինյանն էլ արձագանքել էր,  որ առաջին անգամ  է այդ մասին լսում։ Վարչապետը հույս էր հայտնել, որ այդ հարցով կզբաղվի Էկոնմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը և հենց Աժ ամբիոնից էլ  հանձնարարական տվել։

 Մանյա Պողոսյան