Կասկածներ ունեմ՝ ով կարող է իմ անվան հետ կապված կեղծ լուրեր տարածել. Սիսիանի քաղաքապետի առաջին տեղակալ

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Իրականությանը չեն համապատասխանում մամուլում տարածված լուրերը, թե ԱԱԾ-ն ինձ ձերբակալել է, այս մասին Factor.am-ի հետ զրույցում պնդեց Սիսիան խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հովհաննիսյանը՝ հերքելով նաև շրջանառվող լուրեր, թե ինքը կասկածվում է վառելիքի հափշտակման և ապօրինի շինթույլտվությունների քրեական գործով։

Նրա խոսքով՝ այն ժամանակ, երբ տարածվել են իր ձերբակալության մասին լուրերը, ինքը միջոցառման է եղել։

«Ոչ մի տեղ չեմ հարցաքննվել՝ ո՛չ ոստիկանությունում, ո՛չ ԱԱԾ-ում, անկեղծ եմ անում։ Իմ հետ կապած ոչ մի քրեական գործ չկա, համայնքապետարանում էլ խուզարկությունչի եղել»,- ասաց նա։

Կարեն Հովհաննիսյանն ասում է՝ իր անվան հետ են խաղում, նույնսիկ որոշ կասկածներ ունի, թե ով կարող է իրեն անվանարկել, բայց այդպես էլ փակագծեր չբացեց, թե ում նկատի ունի։

Ինչ վերաբերում է հարցին, որ ինքը, հնարավոր է, ապօրինի շինթույլտվություն տված լինի քաղաքապետի առաջին տեղակալն արձագանքեց․ «Գիտե՞ն՝ շինթույլտվությունն ում են տալիս, ինչպես են տալիս, չի՛ կարող մեկը կեղծ շինթույլտվություն տա, ես այդ հարցերի հետ կապ չունեմ, չի՛ կարող նման բան լինել»։

Մամուլում տարծվող լուրերի համաձայն, իբր, ձերբակալվել է նաև Կարեն Հովհաննիսյանի վարորդը։ Սակայն քաղաքապետի առաջին տեղակալը հավաստիացնում է՝ ինքը հաստիքացուցակով վարորդ չունի, օգնական ունի։

«Երեկվա դրութամբ Սիսիանում ոչ միչ ձերբակալություն էլ չի եղել»,- նշեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ երեկ Սիսիանի համայնքապետարանը ևս հաղորդագրություն էր տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ հերքելով մամուլում տարածվող տեղեկությունը ձերբակալությունների վերաբերյալ։