Ծխելն արգելող ցուցանակը կա, արգելքը չկա․ սրճարաններում համատարած խախտվում է օրենքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Մայրաքաղաքի սրճարաններից մեկում գրեթե բոլոր հաճախորդները ծխում են, սրահի սեղաններին էլ մոխրամաններ կան դրված։ Factor TV-ի տրամադրության տակ հայտնված տեսագրության մեջ երևում է նաև սրճարանի ապակեպատ դռանը փակցված ծխելն արգելող ցուցանակն ու զգուշացումը՝ կտուգանվեք 50 հազար դրամ։

Հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա սրճարաններում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման արգելքն ուժի մեջ մտավ 2022 թվականի մարտի 15-ին։ Նա, ով ծխում է չթույլատրված վայրում, պետք է տուգանվի 50 հազար դրամ, իսկ սննդի կետերի տնօրինությունը՝ 150-200 հազար դրամ:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից Factor.am-ին հայտնեցին, որ տեսչական մարմինը հանրային սննդի օբյեկտներում պատասխանատու է միայն ծխախոտն արգելող նշանների տեղադրման համար, իսկ վերահսկողությունն իրականացնում է Ներքին գործերի նախարարությունը։ Նախարարությունից, սակայն, պատասխանեցին՝ գրավոր հարցման դեպքում միայն կկարողանան վիճակագրություն տրամադրել այս երկու տարիների ընթացքում տուգանված տնտեսվարողների և քաղաքացիների մասին։

Factor TV-ն հարցմամբ դիմել է ՆԳՆ-ին և առաջիկայում կներկայացնի նաև այդ վիճակագրությունը, սակայն քաղաքացիները վստահեցնում են՝ անզեն աչքով էլ նկատելի է, որ օրենքը համատարած խախտվում է։

Հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքն ուժի մեջ մտնելուց մոտ 2 ամիս անց էլ Factor TV-ի տեսախցիկը Երևանի բացօթյա սրճարաններում ծխելու դեպքեր էր արձանագրել։ Այսպիսով, թեև հանրային սննդի օբյեկտներում տեսանելի վայրում ծխելն արգելող ցուցանակներ կան, ակնհայտ է՝ որոշ սրճարաններում ոչ միայն շարունակվում է հաճախորդների ծխելը, այլև տնտեսվարողները մոխրամանները չեն հավաքում սեղաններից։

Ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից Հայաստանում տարեկան գրանցվում է մոտ 5,500 մահվան դեպք։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի, Առողջապահության նախարարության և միջազգային մի շարք կազմակերպությունների համատեղ զեկույցում։

Ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հիվանդությունները Հայաստանի տնտեսության համար ամեն տարի առաջացնում են ավելի քան 273 միլիարդ դրամի ծախսային բեռ։ Ըստ նույն հետազոտության՝ Հայաստանում 18-ից մինչ 69 տարեկան բնակչության ավելի քան մեկ քառորդը՝ 28 տոկոսը ծխախոտի որևէ տեսակ է օգտագործում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան