Հայցերը հետ վերցնելու դեպքում Ադրբեջանն ավելի շահեկան վիճակում կհայտնվի․ մասնագետը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Եթե Ադրբեջանը հրաժարվի Հայաստանի դեմ միջազգային դատարան ներկայացրած հայցերից, հնարավոր է՝ Հայաստանն էլ հրաժարվի․ օրեր առաջ նման հայտարարություն էր արել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք պատրաստ ենք Ադրբեջանի Հանրապետության հետ քննարկել բոլոր խնդիրների լուծումները և քննարկում ենք, որևիցե հարց չենք տեսնում, որը որ կտրուկ մեզ համար անքննարկելի է՝ այս պահին սեղանի վրա տենց հարց չկա», – ասել էր ԱԺ խոսնակը։

Եթե ՀՀ իշխանությունը գնա նման ճանապարհով, ըստ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի, նշանակում է հարցը տեղափոխել քաղաքական դաշտ, այսինքն, քաղաքական բանակցություններով պետք է լուծվեն, օրինակ, ռեստիտուցիայի (իրավական վիճակի ու գույքի վերականգնում) խնդիրները։

Մասնագետի համոզմամբ, նման հարցերը պետք է լուծվեն իրավական դաշտում, քանի որ այստեղ կողմերը հավասարը հավասարի հետ են փորձում խնդիրները լուծել, իսկ քաղաքական բանակցություններում ուժերը հավասար չեն։ Արա Ղազարյանն Ալեն Սիմոնյանի հայտարարությունում այլ ռիսկեր էլ է տեսնում։

«Իրականում իրավիճակն ասիմետրիկ է, այսինքն՝ Ադրբեջանի կողմից կատարված խախտումները շատ ավելի մասշտաբային են և դաժան բնույթի, քան այն խախտումները, որոնք Ադրբեջանը տանում է դատարան ընդդեմ Հայաստանի կամ ընդդեմ Հայաստանի քաղաքացիների։ Հայցերը հետ վերցնելու դեպքում կստացվի, որ Ադրբեջանն ավելի շահեկան վիճակում կհայտնվի», – Factor.am-ի հետ զրույցում ասաց նա։

Արա Ղազարյանն ասում է, երբ ինքը վերջին շրջանում Արցախի բնակիչների անունից դիմումներ է ուղարկել, միջնորդել է, որպեսզի դրանք չմիացվեն միջպետական գանագատներին, այլ քննվեն անհատական կարգով։

«Ադրբեջանն է այս հարցը բարձրացնում, ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ մինչև 2023 թվականի սեպտեմբերը չէր այդ հարցը բարձրացնում, որովհետև Ադրբեջանն անընդհատ պարտվում է միջազգային ատյաններում, և նրան լրջորեն անհանգստացնում է իր դեմ հայցերի առատությունը։ Ինչպես հիմա Իսրայելն է թաղված դատական գործընթացների մեջ, այնպես էլ Ադրբեջանը», – նշեց Ղազարյանը։

Թեմայի առնչությամբ Factor․am-ը դիմեց նաև Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ, որտեղից նշեցին՝ այս հարցի առնչությամբ մեկնաբանություն չեն կարող տալ։

Նշենք՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր հարցազրույցներից մեկում ընդգծել էր, որ ՀՀ քաղաքական ղեկավարներն իրենց հետ չեն քննարկել Ադրբեջանի հետ փոխադարձաբար գանգատներից հրաժարվելու հարցը։

«Մենք շարունակում ենք զբաղվել այդ իրավական գործընթացներով, դրանք հիմնավոր են և պետք է շարունակվեն։ ՀՀ տեսանկյունից էլ այդ պահանջները, որոնք դրված են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում և Եվրոպական դատարանում, տասնյակ հազարավոր մարդկանց իրավունքների խախտման, ոտնահարման մասին են, և նրանց իրավունքների պաշտպանության նպատակով էլ այդ իրավական գործընթացները նախաձեռնվել են»,- շեշտել էր նա։

Հավելենք, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ 4 միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, ևս մեկ գանգատ էլ քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում:

Առաջին միջպետական գանգատը վերաբերում է 44-օրյա պատերազմին և դրան հաջորդած խախտումներին։ Երկրորդ գանգատը վերաբերում է Ադրբեջանում գերեվարված հայերի նկատմամբ ապօրինի դատավարություններին, երրորդ բողոքը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությանը, չորրորդը՝ Լեռնային Ղարաբաղում 2022 թվականի մարտից հետո ծավալված իրադարձություններին՝ գազամատակարարման ընդհատումները, Փառուխ և Քարագլուխ գյուղերի մոտ տեղի ունեցած մարտերը, Լաչինի միջանցքի արգելափակումը, 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի հայեր բռնի տեղահանությանը։

Մանյա Պողոսյան