Կովկասյան տարածաշրջանը չպետք է մրցակցության դաշտ դառնա․ Իրանի ՊՆ ղեկավարը՝ Սուրեն Պապիկյանին

Լուրեր

12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն է զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
Բոլորը

Իրանի պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպմանն ասել է, որ չպետք է թույլ տալ, որ Կովկասյան տարածաշրջանն այլոց համար դառնա մրցակցության դաշտ։

IRNA-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ «տարածաշրջանից դուրս անվտանգության որոնումը հակառակ արդյունք է տալիս, տարածաշրջանը վերածում է ուժային հակամարտության վայրի և ավելի շատ մարտահրավերներ է առաջացնում տարածաշրջանային խաղաղության և կայունության համար»:

«Բոլոր հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումը Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մի մասն է, սակայն Հայաստանը հատուկ նշանակություն ունի, և Հայաստանի անկախացումից ի վեր երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում զարգանում են»,- ասել է Աշթիանին։

Իրանի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ Թեհրանը միշտ աջակցել է տարածաշրջանում համապարփակ խաղաղությանն ու կայունությանը։ Նա հայտարարել է, որ Իրանի վճռական դիրքորոշումն է՝ աջակցել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և իրենց հողերի նկատմամբ ինքնիշխանության իրավունքին և միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխությանը։ Աշթիանին նաև ընդգծել է, որ Թեհրանը հավատարիմ է այս քաղաքականությանը Կովկասյան տարածաշրջանում, աջակցում է իր երկու հարևանների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններին և դա համարում է խաղաղության, առաջընթացի և զարգացման հիմք։

Սուրեն Պապիկյանն իր հերթին նշել է՝ շատ կարևոր է, որ երկու երկրներն էլ ունեն նույն տեսակետները տարածաշրջանային կայունության վերաբերյալ և պետք է ձգտել ավելի սերտ հարաբերությունների՝ զարգացման և տարածաշրջանային անվտանգության հասնելու համար։