Մեծ պլան է եղել Հայաստանը մտցնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետություն  մեջ․ Ալեն Սիմոնյան

Լուրեր

25.06.2026 | 12:28
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների բենզալցակայաններին
25.06.2026 | 12:19
ԵՏՄ-ն ինքնալուծարման մասին է հայտարարում, եթե ԵՏՄ մի անդամ կարա մյուսի նկատմամբ սենց որոշում կայացնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:10
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ի մասով // «Ուժեղ Հայաստան»-ը հավաքի կոչ է անում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 12:01
Թրամփը գովաբանել է Զելենսկիի գործողությունները ՌԴ-ի հետ պատերազմում
25.06.2026 | 11:55
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Տարոն Չախոյանին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
25.06.2026 | 11:50
«Մեր ընկերոջը՝ Մարտուն Գրիգորյանին կասեմ, գնա մոտը իմ անունից»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
25.06.2026 | 11:45
2 տարվա ընթացքում 366 օր ՀՀ-ում բնակվելու պահանջ․ կառավարությունը ընտրելու իրավունքից օգտվելու նոր կանոն է առաջարկում
25.06.2026 | 11:32
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Կրասնորդարում նավթաբազայում հրդեհ է բռնկվել
25.06.2026 | 11:28
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 11:14
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում ապօրինի հատկացված հողամասը վերադարձվել է համայնքին
25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր  խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ պլան է եղել Հայաստանը մտցնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մեջ։

Նրա խոսքով՝ 2021 թվականի ընտրություններով հայ ժողովուրդը աշխարհաքաղաքական մեծ պլան է տապալել։

«Հայ ժողովուրդը 2021 թվականին ընտրեց այն իշխանությանը, որը պետք է հեռանար, որպեսզի գար մի նոր իշխանություն, որ մենք անդամագրվենք միութենական պետությանը։ Հայաստանը դարձնել Ռուսաստան Բելառուս միութենական պետության անդամ․ սա է եղել մեծ պլանը։ Չե՛ք պատկերացնում՝ հայ ժողովուրդը 2021 թվականին ինչ արեց․ աշխարհաքաղաքական հարց է լուծել իր ընտրությամբ՝ միգուցե չգիտակցելով, միգուցե ինչ-որ տեղ գիտակցելով, աշխարհաքաղաքական պլան է տապալել»։

Սիմոնյանը նշեց, որ Հայաստանին պաշտոնապես նման առաջարկ չի եղել։

«Էդպես չեն անում, էնպիսի իրավիճակ են ստեղծում, որպեսզի նոր եկած իշխանույթունը ասի՝ դե նախկինները, այսինքն՝ մենք, մեղավոր են, և այլևս անվտանգային լուծում չկա, քան դառնալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մաս»,- ասել է Սիմոնյանը։