ԵՄ-ն և Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել․ ինչ են առաջարկել ՀՀ-ին Եվրախորհրդարանում

Լուրեր

05.08.2026 | 16:00
Գերմանիայի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերվել
05.08.2026 | 15:51
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազություն
05.08.2026 | 15:43
ԵՄ-ն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական սառեցված ակտիվներից
05.08.2026 | 15:36
«Մուլտի Վելնես» ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին․ պահանջում է անվավեր ճանաչել Տիգրան Ավինյանի որոշումը
05.08.2026 | 15:27
«Ոսկե գնդակի» ֆավորիտները՝ ըստ The Independent-ի
05.08.2026 | 15:19
Վայոց ձորում պետությանը պատճառված 1,9 մլն դրամի վնասը վերականգնվել է․ Դատախազություն
05.08.2026 | 15:10
Երևանում է TRIPP+-ի ղեկավարը // Երկրորդ քրեական գործը Կամո Արեյանի վերաբերյալ․ ԼՈՒՐԵՐ
05.08.2026 | 15:00
Կիևի մարզում ռուսական հարվածի հետևանքով ոչնչացվել է ուկրաինական Rozetka մարկետփլեյսի ամենախոշոր պահեստը
05.08.2026 | 14:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
05.08.2026 | 14:31
Էլեկտրոմոբիլների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 4-ը ներառյալ
05.08.2026 | 14:20
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի միջոցները․ բյուջեն հասել է 402 մլն դոլարի
05.08.2026 | 14:14
Նովակ Ջոկովիչը թենիսի բարեփոխման առաջարկ է արել
05.08.2026 | 14:05
Դերձակներին և կոշկակարներին փոխարինել են մերկապարուհիները․ Հակոբյանը՝ գույքի մասնավորեցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:54
Արարատ Միրզոյանը Սոկոլովի և ԱՄՆ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր
05.08.2026 | 13:45
«Ես մանկապարտեզ չունեմ, այ ցավդ տանեմ․ աչքիս՝ ես ու դու մենակ չունենք»․ ԱԺ-ում կատակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրախորհրդարանը Ստրասբուրգում փետրվարի 27-ին քննարկել է Եվրամիության և Հայաստանի միջև կապերի ամրապնդումը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Մենք ականատես ենք պատմական պահի ԵՄ-ի և Հայաստանի հարաբերություններում. դրանք երբեք այսքան ուժեղ չեն եղել»,- ասել է միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնենը։

Նրա խոսքով՝ Բրյուսելի առաջնահերթությունն այժմ Հայաստանի կայունությանը նպաստելն է, որպեսզի «նա կարողանա ինքնուրույն կատարել իր արտաքին քաղաքական ընտրությունը»։ Այդ նպատակով Եվրամիությունը զարգացնում է համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում, այդ թվում՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, ինչպես նաև ավելացնում է ներդրումները տնտեսության մեջ։

«Սպասվող ճանապարհը կարող է դժվար լինել։ Հայաստանի նախկին որոշումները, որոնք հանգեցրել են քաղաքական, տնտեսական և անվտանգային կախվածության, չեն կարող հաղթահարվել միանգամից»,- զգուշացրել է եվրահանձնակատարը:

Այնուամենայնիվ, Ուրպիլայնենը համոզված է, որ երկրում հետագա բարեփոխումների խթան կհանդիսանա, ի թիվս այլ բաների, ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը. Եվրահանձնաժողովը ներկայում դիտարկում է այն սկսելու ուղիները: Այս երկխոսությունը հայ ժողովրդին աջակցության հզոր ազդանշան կհանդիսանա, ասել են եվրոպացի այլ պատգամավորներ։

«Մենք կարող ենք սկսել Հայաստանի բնակիչների համար առանց վիզայի ռեժիմի ներդրման առաջին քայլերից, որին կհաջորդի ավելի խորը տնտեսական ինտեգրումը և անձնական ու սոցիալական կապերի զարգացումը, որպեսզի հայերի հաջորդ սերունդն արդեն օգտվի եվրոպական առավելություններից»,- առաջարկել է Գերմանիայի ներկայացուցիչ Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը։

Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանում հայտարարել են, որ Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները մթագնվում են Ադրբեջանի հետ հակամարտությամբ։ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները «մնում են լուրջ խոչընդոտ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և տարածաշրջանում կայունության համար», հայտարարել է բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչևը։

Լիտվացի պատգամավոր Անդրիուս Կուբիլիուսի կարծիքով էլ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության միակ ճանապարհը Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարն է։

Եվրախորհրդարանականներն իրենց աջակցությունն են հայտնել Բաքվի հետ երկկողմ և բազմակողմ քննարկումները խաղաղ համաձայնագրի հասնելուն ուղղված Երևանի ջանքերին և կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին՝ ավարտին հասցնել խաղաղության գործընթացը։ Սակայն պարզապես բանակցելը բավարար չէ, ասել է խորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոն։

«Դրանք շարունակվում են, բայց գնալով ձգձգվում են: Մենք պետք է մեկընդմիշտ համոզենք Բաքվին և Մոսկվային՝ հարգել ժողովրդավարությունը և հայ ժողովրդին, որը հույսը մեզ վրա է դրել»,- ասել է պատգամավորը:

Նրա կարծիքով՝ ԵՄ երկրները պետք է հետևեն իր հայրենիքի՝ Ֆրանսիայի օրինակին, որը վերապատրաստում է հայ զինվորականներին ու Երևանին զինտեխնիկա է տրամադրում։

«Բաքուն պետք է իմանա, որ մենք չենք հանդուրժի Հայաստանի ինքնիշխանության որևէ խախտում, և եթե ինչ-որ բան տեղի ունենա, մենք կոշտ կարձագանքենք դրան»,- ասել է իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։

Դրա համար Եվրամիությունը պետք է ձեռքերն ազատի՝ ազատվելով ադրբեջանական գազի ու նավթի ներմուծումից, իր հերթին հայտարարել է չեխ Մարկետա Գրեգորովան։

Նա կոչ է արել Եվրահանձնաժողովի ներկայացուցչին համոզել իր գործընկերներին Բրյուսելում։ Այլ պատգամավորներ այս համատեքստում ԵՄ-ին կոչ են արել ավելի հաստատակամ երկխոսություն վարել Բաքվի հետ, հետևողական քաղաքականություն վարել նրա նկատմամբ և «երկակի ստանդարտներ» չկիրառել։

Հավելենք, որ Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունների և Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի վերաբերյալ բանաձեւի քվեարկությունը տեղի կունենա Եվրախորհրդարանի հաջորդ նստաշրջանում։