ՊՆ-ն հերքում է․ Ճամբարակի զորամասում հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել

Լուրեր

06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է, որ Ճամբարակի զորամասում թոքաբորբի բռնկումներ են եղել ու զինվորներին հրամանատարական կազմն արգելել է լքել զորամասը։ Տեղեկությունը հայտնում են նախարարությունից։

«Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասում նախ հայտարարել են հնարավոր պատերազմի մասին, ապա արգելել հիվանդներին լքել զորամասը» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նշված զորամասում, ինչպես նաև որևէ այլ զորամասում հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել, քանի որ սեզոնով պայմանավորված սուր շնչառական հիվանդությունների աճ թույլ չտալու նպատակով իրականացվում են անհրաժեշտ բուժկանխարգելիչ միջոցառումներ»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Նախարարությունը կեղծիք և ապատեղեկատվություն է համարել լրատվամիջոցում տեղ գտած հետևյալ տողերը.
«Զինվորների մեծ մասը հիվանդացել է թոքաբորբով, բայց նրանց արգելվել է բարձրաձայնել այդ մասին։ Խնդիրը բացահայտվել է երդման արարողությունից հետո զինծառայողներին տրված երկօրյա արձակուրդի արդյունքում։ Հրահանգված է՝ մինչև ջերմությունը չբարձրանա 40 աստիճանի, ձայն չհանեն։ Մինչև իսկ սպառնացել են՝ բժշկի դիմելու դեպքում քրեական գործ կհարցուցեն: Բացի այդ, ըստ ԶԼՄ–ի աղբյուրների` հրամանատարական կազմը բացահայտ հայտարարել է, որ առաջիկայում պատերազմ է սպասվում, պետք է պատրաստ լինել»: