«Աֆրիկյան ժանտախտ է տարածված»․ ֆերմերը պնդում է՝ 137 հատ խոզ անկել է այդ պատճառով, ՍԱՏՄ-ն ուսումնասիրում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոտայքի մարզի Կամարիս գյուղում խոզերի անկման բազմաթիվ դեպքեր են գրանցվել։ Կամարիսի վարչական ղեկավար Հովհաննես Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն է դիմել գյուղի ֆերմերներից մեկն ու ասել, որ իր խոզերից 137-ը անկել է, մեկ այլ գյուղացի շուրջ 35 անկած կենդանու մասին է ահազանգել։

Վարչական ղեկավարի խոսքով՝ առայժմ անհայտ է, թե ինչից են խոզերն անկում, այնինչ ֆերմեր Արարատ Դանիելյանի խոսքով՝ խոզերը անկում են աֆրիկական ժանտախտից։

«10 անասնաբույժ եմ բերել, բոլորը խոզերի փորերը բացում են ու ասում են, որ աֆրիկական ժանտախտ է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ֆերմերը՝ նշելով, որ մի քանի օրվա ընթացքում անկել են իր բոլոր՝ 137 խոզերը։

Արարատ Դանիելյանը հայտնեց, որ փոս են փորել, բոլոր անկած խոզերին լցրել մեջն ու այրել։ «Էս հիվանդությունը վերջին չորս օրերի ընթացքում է տարածվել, հենց կպնում են չորրորդ օրը սատկում են»։

Սննդի անվտանգության տեսչական մարմնից Factor.am-ին փոխանցեցին, որ նմուշներ են վերցրել, առայժմ սպասում են պատասխանին, թե ինչից են անկում կենդանիները։

Տեսանյութը՝ այս հղմամբ։