Միրզոյանն ու Բոնոն քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր
Քաղաքականություն
16.02.2024 | 17:46Փետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցները քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին զարգացումներին։
Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։