6 հոգի սրճարանում սնվելուց հետո սալմոնելոզով հիվանդանոց է տեղափոխվել  

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Փետրվարի 8-ին և 9-ին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն 6 անձ է դիմել սրտխառնոցի, փորլուծության, ընդհանուր թուլության գանգատներով, պարզվել է, որ բոլոր անձինք այցելել են նույն սրճարան։ Այս մասին Factor.am-ին փոխանցեցին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի հանրային կապերի բաժնից։

«Սալմոնելոզ հիվանդության առկայությունը ստուգելու համար հետազոտություն է արվել և 6-ի մոտ էլ հաստատվել է։ Այս պահի դրությամբ նրանք դուրս են գրվել»։

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ 6-ից երկուսը օտարեկրյա քաղաքացիներ են եղել։

«Համացանցում տեղեկություն է շրջանառվում, որ մեկ օրվա համար 90 հազար դրամ է վճարվել, սակայն սալմոնելոզի դեպքում ՀՀ քաղաքացիների բուժումը կատարվում է ամբողջությամբ անվճար։ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց համար  վճարովի է յուրաքանչյուրի բուժման 1 մեկ օրվա արժեքը 45 000 դրամ», – հայտնեցին կենտրոնից։

Ֆեյսբուքում օգտատերերը ահազանգում էին, որ թունավորում է տեղի ունեցել Պուշկին 39 հասցեում գտնվող «Ջուլիս» սրճարանում։ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը Factor.am-ին հայտնեց, որ թունավորման դեպքով ահազանգ է եղել տեսչական մարմին։

«Դեռ ուրբաթ օրը տվյալ սրճարանում վերահսկողություն է իրականացվել և տեսչական մարմինը նմուշառումներ է վերցրել։ Դրանք լաբորատոր փորձաքննության են տարվել, վաղը փորձաքննությոան արդյունքները հայտնի կլիեն»,- ասաց Հարությունյանը։

 

Անի Թամրազյան