ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է անցնող շաբաթ Արարատ Միրզոյանի այցը Հաագա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ն ամփոփում է անցնող շաբաթ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հագեցած այցը Հաագա․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն է հրապարակել ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, մասնավորապես․

«Միջազգային քրեական դատարանում կայացավ դատարանին ՀՀ անդամակցության պաշտոնական արարողությունը, որի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարի կողմից ՄՔԴ մյուս՝ 123 անդամ երկրների դրոշների կողմից բարձրացվեց Հայաստանի Հանրապետության դրոշը։ Միջոցառմանը մասնակցեցին շուրջ 60 երկրների ներկայացուցիչներ։

Նախարար Միրզոյանը հանդիպում ունեցավ նաև Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղարի հետ՝ քննարկելով միջազգային դատական կառույցների հետ ՀՀ փոխգործակցության հնարավորությունները:

Կայացան նախարար Միրզոյանի հանդիպումները Նիդերլանդների արտաքին գործերի, ինչպես նաև առևտրի ու զարգացման համագործակցության նախարարների հետ. օրակարգում՝ երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացում, տարածաշրջանային հարցեր։

Հետաքրքրիր մտքերի փոխանակում կայացավ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ու անդամների հետ. ուշադրության կենտրոնում՝ Հարավային Կովկասում զարգացումները։

Արարատ Միրզոյանը հանդիպում ունեցավ նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրենի հետ՝ անդրադառնալով փոփոխվող աշխարհում զինաթափման և չտարածման հարցում առկա մարտահրավերներին։

Այս անգամ ևս բացառություն չէին փորձագիտական շրջանակները. Արարատ Միրզոյանը կլոր-սեղան քննարկման մասնակցեց Նիդերլանդների հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկում՝ «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտում»,- նշվում է հաղորդագրությունում։

Տեսանյութը՝ այստեղ։