Միջազգային քրեական դատարանում ՀՀ անդամակցության առիթով հանդիսավոր արարողություն տեղի կունենա

Լուրեր

04.04.2026 | 13:10
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթում
04.04.2026 | 12:43
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
04.04.2026 | 12:33
Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի հյուսիսում․ ԶԼՄ-ներ
04.04.2026 | 12:31
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է երկու գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 12:24
Իրաքի Բասրա նավթային ընկերության համալիրում ԱԹՍ է կործանվել․ Al Jazeera
04.04.2026 | 12:13
Մի քիչ համբերեք, կիմանաք. Սերժ Սարգսյանը դեռ չբացահայտեց՝ որ ուժին են աջակցելու ընտրություններին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.04.2026 | 12:00
«Հայոց Համազգային Միասնությունը» չի մասնակցի ընտրություններին․ Միհրան Պողողսյանը կոչ է անում այլ ուժի ձայնը տալ
04.04.2026 | 11:55
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
04.04.2026 | 11:48
Հովհաննես Բաչկովը հաղթել է նոկաուտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 11:38
ՀՀԿ 18-րդ Համագումար․ ՈւՂԻՂ
04.04.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արարատի և Արմավիրի մարզերում
04.04.2026 | 11:15
Իսակովի պողոտայում 3 ավտեմեքենա է բախվել․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է
04.04.2026 | 11:05
Երկրաշարժ Վան քաղաքից 40 կմ-հյուսիս
04.04.2026 | 11:00
Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել․ ՆԳՆ
04.04.2026 | 10:46
Լարս ավտոճանապարհը բաց է
Բոլորը

2024 թվականի փետրվարի 8-ին Միջազգային քրեական դատարանի Հաագայի (Նիդերլանդներ) նստավայրում տեղի կունենա հանդիսավոր արարողություն՝ Հայաստանի Հանրապետությանը որպես Հռոմի Ստատուտի՝ ՄՔԴ հիմնադիր պայմանագրի 124-րդ պետության ողջունելու առիթով։ Այս մասին հայտնում է ՄՔԴ-ն։

Հաղորդվում է, որ արարողությանը մասնակցելու են Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ՄՔԴ-ի, Trust Fund for Victims կազմակերպության և անդամ պետությունների ներկայացուցիչներ։

Նշենք, որ փետրվարին 1-ին ՀՀ-ն պաշտոնապես միացել է ՄՔԴ-ին։ Ավելի վաղ էլ ՄԱԿ-ի Իրավական հարցերի գրասենյակի Պայմանագրային բաժնում տեղի ունեցած արարողության ժամանակ ի պահ էր հանձնվել Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթը։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել էր 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը: Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին ձայների 60 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ ընդունել էր Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը վավերացնելու և հետադարձ ուժով իրավազորությունը ճանաչելու մասին հայտարարության օրենքի նախագիծը:

Էմմա Չոբանյան