Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանին ու ևս երեք դատավորի նկատողություն հայտարարվեց. Արշակ Վարդանյանը հատուկ կարծիք ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ հրապարակեց որոշում, որով նկատողություն հայտարարվեց ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանին, նույն դատարանի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Ռուզաննա Հակոբյանին և վարչական դատարանի դատավոր  Արգիշտի Ղազարյանին:

Որոշմանը դեմ է խորհրդի անդամներից միայն Արշակ Վարդանյանը, նա հատուկ կարծիք ունի:

Հիշեցնենք, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՄԻԵԴ վճռի հիմքով: Եվրոպական դատարանն արձանագրել է, որ 2008 թվականին վարչական դատարանը, վարույթ չընդունելով «Դարեսկիզբ ՍՊԸ»-ի (Հայկական ժամանակ) հայցը, որով վիճարկվում էր Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագիրը, խախտել է դատարանի մատչելության իրավունքը:

Քրիստինե Մկոյանը նաև ԲԴԽ անդամ է: Բարձրագույն դատական խորհուրդը 2023 թվականի հուլիսին ՄԻԵԴ վճռի հիմքով դադարեցրել է 3 դատավորի՝ Աստղիկ Խառատյանի, Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները։ Այս դեպքում ևս դատավորների նկատմամբ վարույթը հարուցվել էր, քանի որ ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ Հայաստանը խախտել է դատարանի մատչելության իրավունքը: Այս դեպքում էլ քաղաքացիական դատարանի քննության ենթակա գործն ակնհայտորեն որևէ ատյանի դատարանում վարույթ չէր ընդունվել: ՄԻԵԴ-ի այս վճռի հիմքով 4 դատավորի լիազորությունները դադարեցնելուն կողմ է քվեարկել նաև ինքը` դատավոր Քրիստինե Մկոյանը, այսինքն` նա իր որոշմամբ դիրքորոշում է հայտնել, որ այս արարքի համար պետք է դադարեցնել դատավորնորի լիազորությունները:

Դատավորների ընդհանուր ժողովի օրը՝ փետրվարի 2-ին, Factor.am-ը Մկոյանից հետաքրքվել էր՝ արդյո՞ք չի ստացվում, որ ԲԴԽ-ն այժմ էլ պետք է իր լիազորությունները դադարեցնի, ինչին ի պատասխան նա ասել էր, որ  որ ԲԴԽ-ի փոխարեն չի կարող պատասխանել:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանից ևս հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այս դեպքում ևս չպետք է դադարեցվեին դատավորների լիազորությունները՝ հաշվի առնելով ԲԴԽ-ի ձևավորած պրակտիկան, ինչին ի պատասխան Սուջյանն ասաց,որ ինքը դեռևս ծանոթ չէ ԲԴԽ-ի որոշմանը՝ դիրքորոշում հայտնելու համար, բայց մեր կողմից մատնանշված գործն ու Քրիստինե Մկոյանի և մյուսների վերաբերյալ գործի հանգամանքերը տարբերվում են միմյանցից։

Արաքս Մամուլյան