Քրիստինե Մկոյանը չի կարող պատասխանել` իր լիազորությունները պե՞տք է դադարեցվեն, թե՞ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 10:31
425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ. ՆԳՆ
05.08.2026 | 10:23
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ վիրավորներ կան
05.08.2026 | 10:19
Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրուրդը փետրվարի 5-ին պետք է Վճռաբեկ վարչական դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանի, Հովսեփ Բեդևյանի, Ռուզաննա Հակոբյանի և Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանի վերաբերյալ կարգապահական գործով որոշում կայացնի:

Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՄԻԵԴ վճռի հիմքով:
Եվրոպական դատարանն արձանագրել է, որ 2008 թվականին վարչական դատարանը, վարույթ չընդունելով «Դարեսկիզբ ՍՊԸ»-ի (Հայկական ժամանակ) հայցը, որով վիճարկվում էր Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագիրը, խախտել է դատարանի մատչելության իրավունքը:

Նշենք, որ Քրիստինե Մկոյանը նաև ԲԴԽ անդամ է: Բարձրագույն դատական խորհուրդը 2023 թվականի հուլիսին ՄԻԵԴ վճռի հիմքով դադարեցրել է 3 դատավորի՝ Աստղիկ Խառատյանի, Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները։ Այս դեպքում ևս դատավորների նկատմամբ վարույթը հարուցվել էր, քանի որ ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ Հայաստանը խախտել է դատարանի մատչելության իրավունքը:

Այս դեպքում էլ քաղաքացիական դատարանի քննության ենթակա գործն ակնհայտորեն որևէ ատյանի դատարանում վարույթ չէր ընդունվել:

ՄԻԵԴ-ի այս վճռի հիմքով 4 դատավորի լիազորությունները դադարեցնելուն կողմ է քվեարկել նաև ինքը` դատավոր Քրիստինե Մկոյանը, այսինքն` նա իր որոշմամբ դիրքորոշում է հայտնել, որ այս արարքի համար պետք է դադարեցնել դատավորնորի լիազորությունները:

Մկոյանից հետաքրքվեցինք` չի՞ ստացվում, որ ԲԴԽ-ն այժմ էլ պետք է իր լիազորությունները դադարեցնի, ինչին ի պատասխան նա ասաց, որ ԲԴԽ-ի փոխարեն չի կարող պատասխանել:

Արաքս Մամուլյան