Բռնության ենթարկված 265 կին և երեխա ապաստարաններում է․ 2023-ին բռնարարքները ՀՀ-ում կտրուկ աճել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.02.2026 | 13:44
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.21%-ով և կազմել 4975.90 դոլար
20.02.2026 | 13:40
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ
20.02.2026 | 13:35
Թուրքիայում DW-ի լրագրողը ձերբակալվել է Էրդողանին վիրավորվելու համար
20.02.2026 | 13:34
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.02.2026 | 13:26
Կոնֆերենցիաների լիգա. Հովհաննես Համբարձումյանի գոլը՝ խաղային օրվա լավագույնների թվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 13:21
Մակրոնը մայիսի 4-ին Հայաստան կայցելի
20.02.2026 | 13:14
Դատապարտյալը դատավճռով 80 ժամ տևողությամբ հանրային աշխատանք պիտի կատարեր, սակայն կաշառքի դիմաց չի կատարել․ ՀԿԿ
20.02.2026 | 13:03
Թրամփը Պենտագոնին կհանձնարարի հրապարակել ՉԹՕ-ների վերաբերյալ ֆայլերը
20.02.2026 | 12:54
Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերը ԱԲ-ով են ստեղծվել՝ ըստ միջազգային փորձաքննությունների․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 12:49
Չեչեն աղջկա սպանությունից 4 ամիս անց նրան դեռ չեն հուղարկավորել․ դին հողին կհանձնեն ՀՀ-ում
20.02.2026 | 12:38
Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
20.02.2026 | 12:27
Ինչու հայտնի տեսագրության գործով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ունի վկայի, ոչ թե տուժողի կարգավիճակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 12:15
Վահագն Խաչատուրյանը Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասին պարգևատրել է Փառքի շքանշանով
20.02.2026 | 12:04
Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութերի փորձաքննության արդյունքների առնչությամբ ասուլիս. ՈՒՂԻՂ
20.02.2026 | 12:00
Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ընդդիմադիրների են ծեծել // Թրամփն Իրանին 15 օր ժամանակ է տվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թեժ գծին ստացված գրեթե 4000 զանգ, 2000-ից ավելի սոցիալական խորհրդատվություն և այլ ծառայություններ․ այսօր Կանանց աջակցման կենտրոնն ամփոփեց 2023-ին կատարած աշխատանքի արդյունքները, ինչպես նաև խորհրդատվական կենտրոնի ու ապաստարանների բարելավմանն ուղղված ծրագիրը։

Անցած տարվա ընթացքում 265 կին և երեխա ապաստարանով է ապահովվել։ Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի խոսքով՝ ընտանեկան բռնության դեպքերը 2023-ին կտրուկ աճ են գրանցել 2022-ի համեմատ։

Հովհաննիսյանը հիշեցնում է անցած տարվա ընթացքում երեխաների նկատմամբ գրանցված բռնության աղմկահարույց դեպքերը։ Իրավապաշտպանի խոսքով՝ կարևոր է բռնության մասին իրազեկելը, քանի որ ոչ պատշաճ արձագանքման հետևանքով վնասները կրում են առաջին հերթին կանայք և երեխաները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շուրջ 4 տարի է՝ համագործակցում է Կանանց աջակցման կենտրոնի հետ։ Անցած տարվա ընթացքում նախարարությունը համաֆինանսավորել է կենտրոնի երկու ապաստարանների գործունեությունը։ Նախարարության Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանի խոսքով՝ Երևանում և մարզերում կանանց աջակցման կենտրոններից օգտվել է շուրջ 1860 անձ՝ 10-ը եղել են տղամարդիկ։

Կանանց աջակցման խորհրդատվական կենտրոնի և երկու ապաստարանների վերանորոգումը համաֆինանսավորել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը։ Դեսպան Աոկի Յուտական նշում է՝ կարևոր է կանանց և երեխաներին ապահովել անհրաժեշտ միջավայրով։

Կանանց աջակցման կենտրոնը դեսպանին ներկայացրեց համատեղ աշխատանքի արդյունքները։ Աոկի Յուտոկան նշեց՝ դեսպանությունը բաց է նման ծրագրերի շուրջ համագործակցել Հայաստանի տարբեր կառույցների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան