ԱՄՆ-ը ջանասիրաբար աշխատելու է՝ վերջնագիծը հատելու համար․ Պատելը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ-ն և պետքարտուղարը հետաքրքրված են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

Պատասխանելով այն հարցին, թե դեկտեմբերին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներին հրավիրել էր բանակցությունների, արդյոք հանդիպման ժամանակացույցը հայտնի է, Պատելը նշել է, որ նորություններ չունի, բայց անհամբեր սպասում են այդ մասին շուտով խոսելուն։

Անդրադառնալով ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններին ՝ ամերիկացի պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ ջանասիրաբար աշխատելու է վերջնագիծը հատելու համար։

«Դա մի բան է, որով շահագրգռված է Միացյալ Նահանգները և պետքարտուղարը, և մենք շատ ջանասիրաբար աշխատելու ենք վերջնագիծը հատելու համար՝ սերտ համագերծակցելով Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև մյուսների հետ, ովքեր աշխատում են այս հարցի շուրջ , այդ թվում՝ համակարգող Բոնոյի հետ»,-ասել է Պատելը։