Վարդենիսի անձնագրային բաժանմունքը կտեղափոխվի Մարտունի․ բնակիչները դժգոհ են որոշումից

Լուրեր

15.07.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը հօգուտ ՌԴ-ի հայտարարություններ է անում, սա ուղիղ խոչընդոտ է ճիշտ օրակարգի ուղղությամբ․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 19:46
«Ոսկե ծիրան»-ի ժյուրիի անդամն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.07.2026 | 19:30
Ինչո՞ւ են ռուս սահմանապահները ստուգումներ իրականացնում Նռնաձորում․ իրավական հիմքերն ու գործող կարգավորումները 
15.07.2026 | 19:21
ՍԱՏՄ-ն կասեցրել է Երևանի «Նյու Յորք» բարի գործունեությունը
15.07.2026 | 19:15
Սամվել Կարապետյանը չունի իշխանափոխության գաղտնի պլան․ դա ՌԴ-ի իշխանության գաղտնի պլանն է․ Գագիկ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 19:00
Կհրավիրվի՞ Գարեգին Բ-ն ԱԺ անդրանիկ նիստին․ կանոնակարգը՝ ընդդեմ քաղաքականության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:46
Վաղարշյանի միջադեպի մասնակիցներից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել
15.07.2026 | 18:42
Արսեն Բեգլարյան. «Այս մակարդակում հեշտ չի լինում»
15.07.2026 | 18:35
ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասում
15.07.2026 | 18:26
Կիևը ԵՄ վարկի միջոցներով Չինաստանից ԱԹՍ-ների բաղադրիչներ գնելու թույլտվություն է ստացել․ FT
15.07.2026 | 18:17
Վահե Գևորգյան. «Կարող եմ վստահ ասել՝ «Ելիմայի» դեմ շատ հետաքրքիր հանդիպում է լինելու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:10
TRIPP+ հիմնադրամի ղեկավար է նշանակվել // Փլուզում՝ Կոտայքի ՀԷԿ-ում․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 18:01
Բայրամովը հուլիսի 16-17-ը ՌԴ-ում կլինի․ նրան կընդունի Լավրովը
15.07.2026 | 17:50
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 128 մլն դրամ և 4 մեքենա․ Դատախազություն
15.07.2026 | 17:41
Կարծում եմ՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել․ Թրամփ
Բոլորը

Սահմանամերձ Վարդենիս քաղաքի անձնագրային և վիզաների վարչությունը կտեղափոխվի․ այս մասին Factor TV-ի խմբագրություն են ահազանգում բնակիչները։ Նրանք լսել են, որ փետրվարի 15-ից վարչությունը տեղափոխվելու է Վարդենիսից շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարտունի քաղաք։ 

Վարդենիսի անձնագրային բաժանմունքը երկու աշխատակից ունի և գրեթե միշտ հերթում սպասող քաղաքացիներ․ որոշումը նրանց համար անակնկալ է, բաժանմունքի տեղափոխումը՝ խնդիր։ 40 հազար բնակչություն ունեցող Վարդենիս խոշորացված համայնքի անձնագրային բաժանմունքն օրական միջինում շուրջ 50 քաղաքացու է սպասարկում։ Որոշումը հանրային մեծ դժգոհություն է հարուցել․ բնակիչների գլխավոր խնդիրն այն է, որ հանրային տրանսպորտ չի գործում․ կա՛մ տաքսիով պիտի հասնեն Մարտունի քաղաք, կա՛մ մեքենայով։

Factor TV-ն տեղեկացավ, որ աշխատակիցները դեռ պատշաճ չեն ծանուցվել որոշման մասին, իրենք էլ, ինչպես բնակիչները, միայն լսել են տեղափոխման մասին։ Եթե բաժանմունքը տեղափոխվի, նրանք կկորցնեն աշխատանքը, քանի որ չեն կարող ամեն օր Վարդենիսից հասնել Մարտունի։

Մենք տեղեկացանք նաև, որ բացի Վարդենիսի անձնագրային և վիզաների վարչության բաժանմունքից տեղափոխվելու է նաև Ճամբարակի անձնագրային վարչությունը․ այն կմիավորվի Սևան քաղաքի անձնագրային և վիզաների վարչությանը։

ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց բաժանմունքների տեղափոխման մասին լուրերը։

«Տարածքային ստորաբաժանումների օպտիմալացումը բարեփոխումների բնականոն հատվածն է։ Հաշվի են առնվում անձնագրային ստորաբաժանումների իրականացրած գործառույթները, նաև՝  բնակչության սպասարկման ծածկույթը»,- մեզ հետ զրույցում ասաց խոսնակը։

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանն էլ Factor TV-ին միայն փոխանցեց, որ որոշումը կայացնելուց առաջ հաշվի են առել ամեն ինչ, իսկ բաժանմունքների տեղափոխումը բարեփոխման մաս է կազմում։

Արփի Հակոբյան